Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Երբ պետք է ջուր խմել

21:56, perşembe, 03 ağustos, 2017
Երբ պետք է ջուր խմել
    
    


     galatv.am- ը հաղորդում է . Վերջին շրջանում շատերն են ասում, որ անհրաժեշտ է շատ ջուր խմել:

Իրականում, ցանկացած բժիշկ կասի, որ բավարար է օրական 2-3 լ ջուր խմել՝ կախված կլիմայից, որտեղ որ բնակվում եք, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից ու նաեւ քաշից: Ավելորդ քանակությունն ընդամենը երիկամների համար ծանրություն կլինի:

Եթե ջուր չեք խմում, ապա ուշ թե շուտ բախվելու եք ջրազրկման համախտանիշների հետ՝ գլխացավ, հոգնածություն, ցրվածություն: Քրոնիկ ջրազրկումը կարող է առաջացնել աղաջրային հավասարակշռության խախտում, փորկապություն եւ քարեր երիկամներում: Սակայն կարեւորն այն չէ, թե որքան ջուր խմել, այլ թե որ ժամին դա անել: Այդ պատճառով խմելու ռեժիմը շատ կարեւոր է:

Սրտաբանները նշում են ջուր խմելու ամենահարմար ժամերը:

1. Ջուր արթնանալուց հետո

Խմել 2 բաժակ ջուր արթնանալուց անմիջապես հետո, այն մաքրում է բոլոր ներքին օրգանները:

2.Ջուր ուտելուց առաջ

Ցանկալի է մեկ բաժակ ջուր խմել ուտելուց 30 րոպե առաջ: Այն արագացնում է նյութափոխանակությունը եւ կարգավորում է մարսողական օրգանների աշխատանքը:

3.Ջուր ուտելու ընթացքում եւ ուտելուց հետո

Խոսակցություններն այն մասին, որ չի կարելի ջուր խմել ուտելու ընթացքում կամ ուտելուց հետո, չունի ոչ մի գիտական հիմնավորում: Ընդհակառակը, մեր օրգանիզմին անհրաժեշտ է ջուրը սնունդը մարսելու եւ յուրացնելու համար: Այն կարգավորում է սննդի անցումը կերակրափողով դեպի ստամոքս, օգնում է մարսել սննդի խոշոր կտորները:

4. Ջուր լոգանքից առաջ

Խմել մեկ բաժակ ջուր լոգանք ընդունելուց առաջ: Այն օգնում է հաճույք ստանալ եւ իջեցնել բարձր զարկերակային ճնշումը:

5. Ջուր քնելուց առաջ

Մեկ բաժակ ջուրը քնելուց առաջ նպաստում է ոչ միայն հանգիստ քուն ունենալուն, այլ նաեւ նվազեցնում է սրտի ծանրաբեռնվածությունը: Եթե նման սովորություն ձեւավորեք, ապա քնի ժամանակ սրտի նոպայի առաջացման հավանականությունը կնվազի 95 տոկոսով: Ի դեպ, այդ սովորության շնորհիվ հնարավոր է կանխել գիշերը ոտքերի ցավերը:

6. Ջուր տրամադրության համար

Եթե տխուր եք, ջուր խմեք: Կոնեկտիկուտ նահանգի համալսարանի անցած տարվա հետազոտությունները հաստատել են, որ հեղուկի համարժեք օգտագործումը կնպաստի տրամադրության լավացմանը: Հետազոտողները ստուգել են ոչ միայն ջրի ազդեցությունը, այլ նաեւ մարզումների եւ կոֆեինի, հաշվի են առել այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են հիվանդությունը, ընդունած դեղերը, ալկոհոլը եւ ընտանիքի բժշկական պատմությունը:

Հետազոտությունն անցկացվել է կանանց մոտ, այն պատճառով, որպեսզի նվազեցվեն հորմոնային փոփոխությունները, մասնակիցներն ընդունել են հակաբեղմնավորիչներ: Արդյունքում հայտնի է դարձել, որ ջուրն ավելի շատ բարձրացնում է տրամադրությունը, քան կոֆեինը եւ մարզումները, օգնում է նվազեցնել սթրեսը, դեպրեսիան եւ անհանգստությունը:

7.Ջուր մարզումների ժամանակ

Պարտադիր է ջուր խմել մարզումների ժամանակ: Չխմելու դեպքում մարզումների արդյունավետությունը կնվազի կրկնակի, քանի որ օրգանիզմը չի վերականգնում կորցրած հեղուկը: Սակայն չպետք է մոռանալ, որ մկանները, ինչպես մյուս բոլոր օրգանները, պարունակում են մեծ քանակությամբ հեղուկ: Պետք է խմել սովորական կամ հանքային ջուր: Լսեք ձեր օրգանիզմին եւ կհասկանաք, թե երբ խմեք ջուրը մարզումների ընթացքում: Սակայն չպետք է խմել մարզումներից անմիջապես առաջ: Եթե ստամոքսը լիքն է, ապա պետք է սպասել կես ժամ, այնուհետեւ նոր սկսել մարզումները:
    
     http://galatv.am/hy/interesting/197586/


    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
9230 | 0 | 0
Facebook