Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՊՐՈՎՈԿԱՑԻՈՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ ՀԱՂԹԱՆԱԿ ՉԿԱ

13:36, perşembe, 27 temmuz, 2017
ՊՐՈՎՈԿԱՑԻՈՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ ՀԱՂԹԱՆԱԿ ՉԿԱ

Պատմություն չիմացող քաղաքական ղեկավարությունը ու ժողովուրդը սովորաբար պատժվումա պատմական օրինաչափությունների կողմից:
     Ռուսական երկրորդ հեղափոխության հաղթանակից հետո (1917), երբ փլուզվեց Ռուսական կայսրությունը, Ռուսաստանում իշխանության էկած բոլշևիկները նպատակներ դրեցին վերականգնել կայսրությունը աննշան փոփոխություններով իրա նախկին սահմանների մեջ: Կայսերական մտածողություն ունեցող ժողովուրդները միշտ են ստեղծում կայսրություն, ինչը՝ նորմալա: Էս իրողությունը կամ չհասկացան, կամ որ ավելի վատ էր՝ չուզեցան հասկանալ Հայաստանը ներկայացնող դաշնակցական ղեկավարությունը: Փոխարենը մեղավոր են բոլորը բացի իրանցից՝ դաշնակցականներից: Պատմությունը ասումա, որ ցանկացած Կայսրության համար կա մենակ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆ ու եթե Բոլշևիկյան կայսրության համար նպատակահարմար էր դիտել ըսենց կոչված Կովկասյան հանրապետությունները որպես ապագա Խորհրդային կայսերական պետության տարածք, ապա էդ նպատակահարմարությանը կարելի կլներ ՝՝հակադրել՝՝ բացառապես հնարավորինս չնչին կորուստներով դուրս գալու հայեցակարգը, ինչը որ չարվեց դաշնակցականների կողմից ու իրանց երկդիմի հիմար խաղի արդյունքում Հայաստանի դեմ հանեց Թուրքիային ու Խորհրդային Ռուսաստանին, ավելին՝ բրախվեց նույնիսկ Մեծ Բրիտանական կայսրության կողմից, որին համարում էր իրա բնական դաշնակիցը:

Էսօր իրավիճակը փոքր ինչ այլա, բայց Արևմուտքի ագրեսիվ քաղաքական պլանները շարունակում են մնալ նույնը: Խառնակ ժամանակների բեռը թոթափած ռուսական արջուկը նորից իրա ուսերը շտկելու քաղաքականություննա որդեգրել. եթե ոչ վերականգնվել նախկին կայսերական սահմաններում, ապա գոնե շրջապատել էդ սահմանները ընենց պետությունների խմբով, որոնք թշնամաբար չեն տրամադրված իրա անվտանգության միջոցառումների հանդեպ:

Էս քաղաքական հայեցակարգը չհասկացող, պատմության շարժիչ սկզբունքները չիմացող լիբերալ - արևմտականների, դաշնակցականների ու անկախականների անտեղի լացն ու կոծը հասկանալն ու ընդունելը ուղղակի՝ անհնարա: Հետևաբար, էն հաղթանակները, որոնք վերաբերում են Արցախում ռազմական ձեռքբերումներին, ընդամենը փուչ հաղթանակներ են: Էս տեսանկյունից Կայսերական Ռուսաստանի նպատակահարմարությունը շատ ավելի բարձր կարգավիճակ ունի, քան ոմն մի պստիկ Հայաստանի էպիզոդիկ ռազմական հաջողությունը, որը մխացող, բաց վերքի պայմաններում շատ հարաբերական ու անկայուն բանա: Ըստեղից էլ զենքի մատակարարման փաստը Ադրբեջանական կողմին: Հաշվի առնելով, որ աշխարհագրությունը տվյալ երկրի անխուսափելի ճակատագիրնա, պետքա շատ ավելի զգուշ ու խոհեմ ըլնել ու չկրկնել 1920 թվականի դաշնակցականների դավաճանական ՝՝սխալները՝՝:

Էսօր կեղծ պատերազմի մեջ ենք, ու մենակ էն, որ պատերազմը կեղծա, էդ ավելի վատա: Եթե մի երկիր պատերազմա վարում, ապա էդ պատերազմը սովորաբար ավարտվումա մեկ կամ մյուս կողմի մայրաքաղաքի գրավումով՝ ռազմական պարտությամբ ու կապիտուլյացիոն ակտի ստորագրումով: Բայց ո՛չ հայերը, ո՛չ ադրբեջանցիները նման հավակնություններ չեն դրսևորում: 1994 թվին հայերը սվինները հողի մեջ խրեցին ճիշտ էն ժամանակ, երբ ռազմական հաջողությունները հայկական կողմում էին ու Ռուսաստանի միջնորդությամբ կնքվեց զինադադար: Սա ավելորդ անգամ ապացուցումա էն, որ տարածաշրջանը ռուսական կայսերական նպատակահարմարության օբյեկտնա ու էդ արդեն ոչ միայն մեր, այլև հարևան Վրաստանի ու Ադրբեջանի ճակատագիրնա: Ինչ արած, Երկիր մոլորակի միակ պետությունը չենք ու մեզնից շատ ավելի լավ պետություններ են գտնվում տարբեր կայսերական միավորումների թե՛ կազմում, թե՛ ազդեցության գոտում: Ջրից չոր դուրս գալ չի հաջողվի, քանի որ էրեխու ձեռից խաղալիքը խլում են տարբեր ուղիներով. մի դեպքում՝ խաբելով, մի ուրիշ դեպքում՝ սիրելով, մեկ այլ դեպքում՝ ուժով:

Պետքա խոհեմ ըլնել՝ հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալու համար Արցախյան պրովոկացիայի թակարդից:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Էնշոփինգ
    
    
     27.07.2017
    
    
    
    

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
7454 | 0 | 0
Facebook