Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԲՈՐԵՆԻՆԵՐԻ ԽՐԱԽՃԱՆՔԸ

02:57, perşembe, 27 temmuz, 2017
ԲՈՐԵՆԻՆԵՐԻ ԽՐԱԽՃԱՆՔԸ

25.07.2017թ. հրապարկվեց Անի Հովհանիսյանի գործով դատավճիռը։ Անին «ՎՏԲ Հայաստան» բանկի դրվագով արդարացվեց, իսկ ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի դրվագով դատպարտվեց 1 տարի 6 ամիս ազատազրկման։
     Այս առիթով նույն օրը ՀՔԾ ում տեղի է ոնեցել բորենիների խրախճանք՝ վերջիններս իրար շնորհավորել են ևս մեկ անմեղ մարդու իրենց կողմից խեղված ճակատագրի պահով։
     Գլխավոր բորենին՝ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ թքած ունի ՀՀ Նախագահի ուղերձի վրա և ցանկացած դատավոր և դատախազ, ով չի կատարի իր հրահանգը ականջից բռնած կհեռացնի համակարգից։
     Ինչ էր ուզում երկրի գլխավոր կոռումպացված անձը՝ ՀՔԾ պետ Շահինյանը այս երիտասարդ աղջկանից այդպես էլ մնաց անհայտ, գոնե թե հասարակության համար։
     Գլխավոր բորենին «ֆաս» հրաման տվեց իր ոհմակի անդամներին և վերջիններս կախկանձելով վազեցին կատարել ոհմակի առաջնորդի հրամանը, ներքուստ հույս ունենալով, որ գլխավոր բորենին հերթական լեշը լափելուց իրենց ավելի մոտ կթողնի կերակրատաշտին։
     Հատկանշական է, որ գլխավոր տուժող Տիգրան Ուլիխանյանը հավանաբար հասկանալով, որ դարձել է կեղտոտ խաղի ակամա մասնակից, որ տականքները օգտագործում են իր անունը գրեթե հրաժարվեց իր բողոքից և Անիին դատապարտելու պահանջ չներկայացրեց։
     Սակայն Գլխավոր բորենին սկսել էր իր խաղը և այն պետք է հասցներ իր ավարտին։
     Ոհմակը Անիին բուն իմաստով առաջադրել էր երեք մեղադրանք, 500.000 ԱՄՆ դոլարի շորթում, 1.000.000 ՀՀ դրամի շորթում և 300.000 ՀՀ դրամի շորթում։
     Այս մեղադրանքներից մեկը փլվեց նախաքննության, իսկ մյուսը դատաքննության ընթացքում։ Դրանք դրվեցին Անիի վրա միայն սպասվող ծանր պատժի սպառնալիքի տակ Անիի կամքը կոտրելու և նրան հասարակության աչքի առաջ վարկաբեկելու համար։
     Սակայն դա էլ չաշխատեց և Գլխավոր բորենին արդեն սեփական կաշին փրկելու համար, ականջից բռնած համակարգից հեռացնելու սպառնալիքի տակ հասավ մեղադրական դատավճռի, հակառակ դեպքում Անիի փոխարեն մեղադրյալի աթոռին կնստեր և ինքը և իր ոհմակը։
     Չներկայացնել հասարակությանը ոհմակի բոլոր անդամներին հավասարազոր կլինի հայրենիքի դավաճանությանը։
     Ներկայացնենք՝
     Գլխավոր բորենի՝
     ՀՔԾ պետ Վահրամ Շահինյան
     Բորենիներ
     Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության նախկին պետ
     Կարեն Կարապետյան
     ՀԿԳ քննիչ
     Աշոտ Ժամկոչյան
     ՀԿԳ ավագ քննիչ
     Ալիկ Ստեփանյան
     Զարմանալի է, բայց այս չորսին էլ մայր է ծնել, ապրել են ՀՀ ում, շնչել մեր օդը, խմել մեր սառը ջուրը, ունեն կին և երեխաներ, թե ինչպես սրանք դարձան բորենի նույնպես անհայտ է, բայց փաստը այլևս արձանագրված է։ Ինչպես նաև այն, որ երեկ վերջնականապես բորենիների ոհմակը բռնաբարեց ՀՀ-ում արդարադատությունը և ապացուցեց, որ որտեղ որ կա գումար և ոհմակի շահ ՀՀ Նախագահի խոսքերը արժեք չունեն։
     Սակայն մենք վստահ ենք, որ արդարությունը հաղթելու է, ոհմակը միանշանակ կանգնելու է արդար դատարանի առջև և ինչպես նշեց ՀՀ Նախագահը կդատապարտվեն հենց հայրենիքի դավաճանության համար ։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
8156 | 0 | 0
Facebook