Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Փոփոխություններ դպրոցների կանոնադրությունում. hayeli.am

23:18, salı, 25 temmuz, 2017
Փոփոխություններ դպրոցների կանոնադրությունում. hayeli.am


    
    


    
     hayeli.am-ը հաղորդում է .Կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել պետական հանրակրթական ուսումնական հաստատության կանոնադրության օրինակելի կարգում (ՀՀ կառավարության` 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշմամբ հաստատված օրինակելի կանոնադրություն):
     Ըստ այդմ` հանրակրթական դպրոցների կանոնադրության մեջ ներառվել են նոր դրույթներ, որոնք հստակեցնում են ներառական կրթության, յուրաքանչյուր երեխայի կրթության առանձնահատուկ պայմանի կարիքը
     բացահայտելու, գնահատելու ու դրան համապատասխան կրթությունը կազմակերպելու, բյուջեի եւ ծախսերի
     կատարման վերաμերյալ հաշվետվության հանրային հասանելիության ապահովման արդյունավետ մեխանիզմներ ներդնելու պահանջներ: Կառավարության որոշմամբ դպրոցի կոլեգիալ կառավարման խորհրդի, գործադիր մարմնի լիազորությունները համապատասխանեցվել են «ՙՊետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներով սահմանված դրույթներին: Որոշ դրույթներ սահմանվել են հանրակրթական ուսումնական հաստատություններում ազգակցական կապերի, հովանավորչության եւ շահերի բախման երեւույթների բացառման նպատակով: Համապատասխան կարգավորումներ են նախատեսվել յուրաքանչյուր դպրոցում բյուջեի և ծախսերի կատարման վերաբերյալ հաշվետվության հանրային հասանելիության ապահովման
     համար: Մասնավորապես` նախատեսվում է, որ դպրոցը պետք է ունենա պաշտոնական կայք, որտեղ
     կհրապարակվեն դպրոցի նախահաշիվը, ֆինանսական (ծախսերի) հաշվետվությունները, հաստիքացուցակը, թափուր աշխատատեղերը, հայտարարությունները եւ դպրոցի գործունեությանն առնչվող, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված այլ տեղեկություններ: Սահմանվում է, որ դպրոցը կարող է ունենալ Հայաստանի
     Հանրապետության զինանշանի պատկերով եւ իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձեւաթղթեր, խորհրդանիշ եւ անհատականացման այլ միջոցներ: Կնիքը, ձեւաթղթերը, խորհրդանիշը եւ անհատականացման այլ միջոցներ
     ձեւավորելիս, անհրաժեշտության դեպքում, հայերենին կարող են զուգակցվել այլ լեզուներ: Փաստացի սա նշանակում է, որ դպրոցի կնքիը կարող է լինել հայերեն- ռուսերեն-անգլերեն համադրմամբ: Կամ էլ օրինակ միայն հայերեն-ռուսերեն:
     Դպրոցն ունի ինքնուրույն հաշվեկշիռ եւ բանկային հաշիվ:
     Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը եւ միջազգային պայմանագրերին համապատասխան` կարող է համագործակցել oտարերկրյա եւ միջազգային
     կազմակերպությունների հետ: Դպրոցն այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող
     է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ:
     Դպրոցում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն: Կրոնական գործունեությունը եւ քարոզչությունն արգելվում են`
     բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
     Ամենակարեւոր փոփոխություններից մեկն այն է, որ դպրոցում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների համակարգ է ներդրվում, որի
     գործարկման, փոխհամագործակցության եւ ծառայությունների ապահովման պատասխանատուն տնօրենն է, աշխատանքները համակարգում է տնօրենի համապատասխան տեղակալը, իսկ ծառայություններն իրականացնում են դպրոցի մանկավարժական աշխատողները` համաձայն պաշտոնի նկարագրով սահմանված գործառույթների: Այս փոփոխությունը
     պայմանավորված է 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով նախատեսված համընդհանուր ներառական կրթության անցում կատարելու պահանջով, որը ենթադրում է երեխայի կրթական կարիքներին արձագանքման եռաստիճան համակարգի կիրառում: Օրենքի կիրարկման արդյունքում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մանկավարժահոգեբանական աջակցություն կստանան 3 մակարդակում` հանրակրթական դպրոցում, ինչպես նաեւ տարածքային եւ հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից: Այս օրենքն ուժի մեջ մտնելու պահից, ուժը կորցրած է ճանաչվել «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքը, իսկ նոր օրենքը վերասահմանել է «ներառական
     կրթություն», «կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ», «անհատական ուսուցման պլան» (IEP) եւ այլ կարեւոր առանցքային հասկացություններ, որոնք մինչ այդ սահմանված էին «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» օրենքով: «Հանրակրթության մասին» ՀՀ
     օրենքով ամրագրվել է, որ հատուկ դպրոցները պետք է փոխակերպվեն մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, որոնք աջակցություն կտրամադրեն հանրակրթական դպրոցներին` կազմակերպելու համար կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը: Հանրակրթական ուսումնական հաստատությունը, որպես առաջին մակարդակ, պետք է ապահովի երեխաների ֆիզիկական, մտավոր եւ
     (կամ) հոգեկան զարգացման
     առանձնահատկությունների բացահայտումն ու գնահատումը, նրանց ընդունակություններին ու
     կարողություններին համապատասխան կրթության իրականացման ձեւի ընտրությունն ու հատուկ կրթական բնույթի գործունեության իրականացումը: Մեկ այլ փոփոխությամբ` դպրոցի կոլեգիալ կառավարման
     մարմնի` խորհրդի անդամ չի կարող առաջադրվել դպրոցի տնօրենի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղμայր, քույր) անձը:
     Նախարար Լեւոն Մկրտչյանը նշել է, որ կրթության ոլորտում
     իրականացվող բարեփոխումների շրջանակում մինչեւ 2017թ. ավարտը նախատեսվում է ամբողջությամբ վերանայել դպրոցների խորհուրդների, տնօրենների նշանակման, ազատման կարգերը, քանի որ հասարակությունում առկա է արդարացի դժգություն
     այս հարցերի վերաբերյալ: http:


    

//hayeli.am/article/1025890
    

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
12048 | 0 | 0
Facebook