Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԱՆԱՀԻՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ

23:10, pazar, 23 temmuz, 2017
ԱՆԱՀԻՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ
    

    

    

ԼՈՒՅՍԻ ՍԵՐԸ
     Ես հաճախ եմ արթնացել հնչյունի հետ քո երգի,
     Տաղերիդ մեջ մոռացել այրող ցավեր, տրտմություն,
     Աչքերիդ մեջ գուրգուրել աստղաբույլեր երկունքի,
     Ունայնության մեջ գտել Աստվածային օրհնություն:

Հրդեհվում է գիշերը հրացոլքում կայծակի,
     Փլուզվում է անձրևից սիրակորույս լուսնկան,
     Փշրվում է մթության մութ պատկերը երկնքի,
     Ու շրջում է ամենուր մի մոլորված ուրվական:

Ոսկե վարսերը փռած մութ անտառի փեշերին,
     Կարկաչում է առվակը ու թավալվում խոտերին,
     Պաղ լուսնկան ամպերի մուժն անում է ցաքուցիր,
     Մթության մեջ քանդելով գաղտնիքները անտառի:

Առավոտս հայտնվեց քո գրկի մեջ տիրական,
     Ու փոթորկվեց երկինքը, անապատվեց հավատքս,
     Հեկեկում էր լույսի սերը արցունքներով իրական,
     Հին հուշերիս անձավում լուռ փլուզվեց պատրանքս:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3254 | 0 | 0
Facebook