Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Վահագն Դավթյան

18:22, pazar, 23 temmuz, 2017
Վահագն Դավթյան

․․․Իմ մայրը գիշերը մեռավ,
     Երբ հանգիստ քնած եմ եղել,
     Չտվի համբույրս վերջին,
     Մահու դեմ մեն-մենակ թողի:

Եվ մեղքեր ունեմ չգործած,
     Որ սակայն առավել լեղի,
     Առավել թունոտ մի խայթով
     Խոցել են ու խիղճս պեղել...
     Որտեղ որ արնել է մի սիրտ,
     Մոլեգնել սարսափը դեղին,
     Թվում է, ես էլ եմ կյանքում
     Այդ չարին մեղսակից եղել:

Ի՞նչ ասեմ, Նարեկա վանքի
     Ճգնավոր ահեղ ու արդար,
     Որ ինձ էլ քո ճորտը արիր,
     Որ ես էլ աղոթեմ առ քեզ,
     Որ անգամ տենդի մեջ այս տոթ
     Ինքս իմ վճիռը կարդամ,
     Չգործած մեղքերիս համար
     Ինքս ինձ պատեպատ զարկեմ:

Եվ պարտքեր ունեմ չմարած,
     Չմարած մուրհակներ ունեմ,
     Ու դեռ կա՜ն մոգական բառեր,
     Որ փնտրել ու դեռ չեմ գտել:
     Հոգուս մեջ դողում է անվերջ
     Թախծության հրաշքը գունեղ
     Եվ նյութը ոգու հետ կապող
     Աննշմար, հրեղեն, մի թել:

Գեղարդա վիմափոր վանքի
     Հանճարեղ վարպետին եմ պարտք,
     Ծնկածալ աղոթք եմ ես պարտք
     Տքնանքիդ, քարագործ Մոմիկ:
     Ես պարտք եմ ժայռերից կորզած
     Ձեր ոգուն խոնարհ ու հպարտ,
     Պարտք եմ ձեր հրաշքին անճառ,
     Ձեր անճար ծարավ ու ծոմին:

Չգիտեմ, որտե՞ղ եմ տեսել,
     Երևի ձորում էր Գառնո,
     Մի բեկոր ապառաժ քարից
     Մի կաթիլ արցունք էր ծորում,
     Այդ կապույտ կաթիլից ծնվել,
     Ցոլում էր ծաղիկ մի արնոտ,
     Արցունքից ծնված այդ ծաղկին
     Ես պարտք եմ թախիծ մի խորունկ:

Մի հսկա քնքշություն եմ պարտք
     Խանդի պես այրվող մի կնոջ,
     Որ մի օր իմ խուցը եկավ,
     Երբ սիրտս հոգնած էր ու ծեր,
     Եկավ նա հողմի պես վայրի
     Ու եկավ նա իբրև շնորհ,
     Որ հետո օրերիս վրա
     Իր վայրի քնքշանքը գցեր...

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ
     հատված «ՏԵՆԴ» պոեմից

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4260 | 0 | 0
Facebook