Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՊԱՏԻԺ (Հ.Մ.-ին)

12:04, pazar, 23 temmuz, 2017
ՊԱՏԻԺ (Հ.Մ.-ին)
    
    
    

Եվ խելագա՜ր եմ տեսել ես կյանքում

Եվ խենթի հետ եմ զրուցե՜լ, կիսվե՜լ,

Կատաղածի հետ սեղան եմ նստել,

Ցնորվածի հետ եղել անկոտրում…


    

Մթան սառը գրկում կծկվա՜ծ

Անկողին եմ տաքացրել,

Արևի բորբ ազդրը գրկած -

Աստղերին են նախանձել…


    

Բայց այս ամենը մեկտե՞ղ,

Մեկ մարմնո՞ւմ,

Չե՜ք պատկերացնի թե ի՞նչ եմ զգում,

… Ու փոթորկվո՜ւմ է հոգիս մարմնում,

… Ու չե՛մ հասկանում թե ո՞ւր եմ գնում:


    

Գուցե հենց սա՛ է այդ «Սեր» կոչվածը,

Երբ չե՜ս հասկանում

Թե ի՞նչ ես անում,

Թե ի՞նչ ես ասում,

Թե ի՞նչ մտածում,

Թվում է գտե՜լ ես, բայց ի՞նչ եմ ասում

Գտնելը ո՞րն է, երբ այս ամենը քո մեջ է՝

Ներսում…


    

Ու թվո՜ւմ է թե մե՜կ իսկ հպումից

Կարող է ամբո՜ղջ օվկիան գոյանալ,

Մե՜կ իսկ համբույրից շրջվել մի աշխարհ,

Գրկախառնումից ո՜ղջ տիեզերքը

Կարող է քեզ նման խենթանալ…


    

Մե՛կ էլ հանկարծ թվո՜ւմ է քեզ,

Թե սիրե՜լ ես, որ էլ տխուր չմնաս,

Որ կարմրեն պտուղները քո սիրո-

Հասունանա՜ն, ընկնեն ցա՜ծ…


    

Մեկ թվո՜ւմ է թե պատի՛ժ է

Քեզ ուղարկել տեր Աստված,

Ու պատիժն այդ մեկ շատ քա՜ղցր է

Մեկ կծո՜ւ է,

Դա՜ռն է, տտի՜պ,

Բայց հաճելի անկասկած…


    

Դուրս է գալիս քո անունով

Պատիժներ կան սիրելիս,

…Ու «Խելագա՜ր»,

«Խենթ» ու «Խելառ»,

«Ցնորված» ու «Կատաղած»

Պատիժները ուսերիս,

Ես չգիտե՜մ,

Մոտենո՜ւմ եմ թե՞ հեռանում

Այդ «Սեր» կոչված անդունդից…


    

Ս.Ումառ-Հարությունյան

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
7272 | 0 | 0
Facebook