Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՀԱԿՈԲ ՀԱԿ

10:18, pazar, 23 temmuz, 2017
ՀԱԿՈԲ ՀԱԿ


     _______ ____

…………ԽՈՍՏՈՒՄ…………

Վերջաբան

Շուրջբոլորն ամեն ինչ շատ շքեղ էր, ճաշակով ու գեղեցիկ ձևավորված։ Եռուզեռը հուշում էր, որ ուրախ առիթ է, իսկ ամենուր սպիտակի առկայությունը` մատնացույց էր անում, որ հարսանիք է։ Հինավուրց եկեղեցու պատերի ներսում ուրախություն էր թևածում։ Հավաքվածները բարձրաշխարիկ հասարակության վերնախավն էին` բարձրաստիճան զինվորականեր, տռզած բանկիրներ, խիզախ ծովայիններ, «առաքինի» քաղաքական գործիչներ։
     Տիկին Մարիան երջանկությունից փայլելով` վերջին հրահանգներն էր տալիս` միակ որդու այդքան սպասված հարսանիքը պիտի հիասքանչ լիներ։ Շատ էին սպասել այս օրվան, չորս երկար ու ձիգ տարիներ` ինչ Սերխիոն Դոլորեսին բերեց իրենց տուն։
     Սերխիոն անհանգիստ այս ու այն կողմ էր գնում` սպասելով կառքին, որով իր հարսնացուն կհասներ եկեղեցի։ Չորս երկար ու ձիգ տարիներ սպասել էր այս օրվան։ Սիրահարվել էր առաջին իսկ հայացքից ու անսահման սիրով սիրում էր Դոլորեսին։ Վերջապես, վերջապես նա կդառնա իր կինը։
     Կառքի անիվների ձայնը Սերխիոյի լսած ամենահմայիչ երգն էր, որ երբևէ լսել էր։ Այդ հնչյուներն իր սիրո երգն էր, որը սիրելիին բերում էր դեպ ամուսնության խորան։ Կառքը կանգ առավ, ու չորս սաթի պես սև ձիերի խրխնջոցն այդ սիրո ռեքվիեմի վերջին ակորդն էր։
     Դոլորեսի շունչը կտրվում էր, փորձում էր հավաքել իրեն բայց չէր ստացվում` տագնապը պատել էր հոգին։ Այո` գիտեր, որ չէր սիրում Սերխիոյին, բայց և գիտեր, որ նրա սերը ժամանակի ընթացքում սեր կսերմանի իր սրտում։ Սակայն մի ներքին ձայն, մի ներքին զգացողություն իրեն հանգիստ չէր տալիս։ Ներքին մի ձեռք խեղդում էր նրան։ Սա ի՞նչ էր, ի՞նչ զգացողություն, թվում էր թե գժվել է։ Հարսանիք, պար, ուրախություն` այս ամենն եղել է իր կյանքում։ Չէր հասկանում ոչինչ, միակ բանը որ գիտակցում էր` դա խելագարությունն էր` խելագարվում էր։
     Կառքի դռան ճռռոցը սթափեցրեց նրան, բայց չկարողացավ թաքցնել հուզմունքը։
     -Ի՞նչ է պատահել սիրելիս, - անհանգիստ հարցրեց Սերխիոն։
     - Ոչի՛նչ, կանցնի, հուզմունք է, - հազիվ պատասխանեց Դոլորեսը։
     Օգնելով, որպեսզի հարսնացուն կառքից իջնի` երջանիկ փեսացուն նրան ուղեկցեց դեպի խորանը, որտեղ նրանց սպասում էին հյուրերն ու քահանան։
     Հիացական ծափերի ներքո` զույգը հասավ մինչև խորան, քահանան ողջունեց նրանց ու սկսեց հարսանեկան արարողությունը։
     Տիկին Մարիան փոքրիկ Դիեգոյի ձեռքը բռնած` ուրախության արցունքներն աչքերին` հրճվանքով հետևում էր արարողությանը։ Հավաքվածներն արդեն պատրաստվում էին ըմբոշխնել «տեր եմ ու հնազանդ եմ» բառերը և արագ անցնել խրախճանքին։
     Մինչ քահանան եկեղեցական երգն էր երգում` բոլորի ուշադրությունը գրավեց մի երիտասարդ, ով պարզապես ներխուժեց եկեղեցի` իր հետևից քարշ տալով մի մարդու։ Տիկին Մարիան քիչ մնաց ուշաթափ լիներ` այդ մարդը, ում քարշ էր տալիս երիտասարդը` Դոլորեսի հայրն էր։
     Քար լռություն տիրեց եկեղեցում։ Հավաքվածներից շատերը չէին հասկանում ինչ է կատարվում։ Սերխիոն ու Դոլորեսը շրջվելով` նունպես ապշահար նայում էին նորեկներին։ Շատ վաղուց Դոլորեսը չէր տեսել հորը, ու զարմացած էր նրա այս կերպ հայտնվելուն։
     - Էսպերանսա՜։
     Մի՛ բառ, մի՛ անուն, մի՛ հայացք՝ ամեն ինչ հետ բերեց, ամեն մի հուշ, ամեն մի մանրուք` ինչ որ չորս տարի չէր կարողանում հիշել։ Այն` ինչ տանջում էր նրան ամեն օր, կրծում հոգին, դա իր անցյալն էր, անցյալ, որը մի ակնթարթում ետ եկավ։ Այն անհանգստությունն ու ներքին խեղդող ձեռքը, որ քիչ առաջ խեղդում էր կոկորդը` դա սերն էր, իր սերը, իր ամուսինը.
     - Պաբլո՛, - մի կերպ արտաբերեց խեղճ կինը, ով չորս տարի ապրել էր ուրիշի կյանքով։
     Եկեղեցում իրարանցում սկսվեց, շշուկները վերածվեցին բարձրաձայն քննարկումների։ Այս բարձրաշխարհիկ խաժամուժից շատերն էին ճանաչում խիզախ ծովահենին ու ճանաչելով նաև Սերխիոյին` արյան հոտ էին առնում։
     Տիկին Մարիան ամուր գրկել էր Դիեգոին ու չէր հասկանում ինչ էր կատարվում, կամ գլխի էր ընկնում` պարզապես չէր ուզում հավատալ։
     -Վեր կաց, սողո՛ւն, - վերջապես խոսեց Պաբլոն, - պատմի՛ր բոլորին։
     Ալեխանդրոն մի կերպ ոտքի կանգնեց։
     - Կբացատրե՛ք, ի՞նչ է կատարվում, - ուշքի գալով անակնկալ ներխուժումից կատաղած բացականչեց Սերխիոն։
     - Էսպերանսա՛, ես իմ խոստումը դրժեցի, չկարողացա կանխել նավաբեկությունը, բայց հիմա իմ խիղճը մաքուր է, ես գտա քեզ ու գիտեմ, որ ողջ ու առողջ ես... ու երջանիկ։ Աստված օրհնի՛ ընտանիքդ, դու իրավունք ունեիր հիշել անցյալդ ու գիտենալ ով լինելդ, - արցունքները աչքերին մոտենալով խորանին խոսեց Պաբլոն։
     Շրջվելով դեպի Սերխիոն՝ Պաբլոն դիմեց նրան.
     - Նրա անունը Էսպերանսա է, նա իմ կինն է, նավաբեկության հետևանքով, որն այս վիժվածքի նախանձի հետևանք էր` նա կորցրել է հիշողությունն, ու այս նույն վիժվածքը` ինձ ավելի վնասելու համար, նրան ներկայացրել է որպես իր աղջիկ։ Ես չորս տարի բանտում եմ եղել ու դուրս գալուց հետո փնտրել եմ Էսպերանսային։ Այդ չարաբաստիկ գիշերը ես նրան խոստացա որ ամեն ինչ կարգին կլինի, սակայն խոստումս չկարողացա պահել` նավը կործանվեց։Հիմա այստեղ եմ, նրանից ներողություն խնդրելու համար։ Ների՛ր, Էսպերանսա՛։ Ձեզ ցանկանում եմ երջանիկ կյանք։
     Անմարդկային ճիգեր գործադրելով՝ Պաբլոն շրջվեց, որպեսզի հեռանա։
     - Վերջապես ես քեզ կսատկացնե՛մ, - լսվեց բոցմանի ձայնը, ով մի զինվորականի մոտից խլելով ատրճանակն` այն ուղղեց Պաբլոյի վրա։
     Հնչեց կրակոց.... երկրորդը...
     Նորից նույն եկեղեցին, նորից նույն խաժամուժ մեծատոհմիկ, մեծահարուստ հյուրերը, նորից նույն քահանան, տիկին Մարիան` Դիեգոյի հետ կանգնած ուրախությունից փայլելով։ Դրսում նույն ինքը` Սերխիոն անհանգիստ սպասման մեջ, նույն կառքը, որը մոտենում էր եկեղեցուն...
     Ամեն ինչ նույն էր կարծես.... կարծես։
     Քանի կառքն ավելի էր մոտենում` Սերխիոն ավելի էր անհանգիստ գնում գալիս։ Վերջապես կառքը հասավ եկեղեցուն։ Սերխիոն մոտեցավ ու բացեց դուռը.
     -Վերջապես, Դոլորե՛ս, - ժպտաց սպիտակաձյուն, հարսանեկան զգեստով հարսնացուին։
     Օգնելով իջնել կառքից՝ նրանք թևանցուկ մտան եկեղեցի...
     Հարսանեկան արարողությունն ավարտվեց։ Երջանկությունից փայլող նորապսակներն իրար ձեռք բռնած ուրախությամբ ընդունում էին շնորհավորանքները։ Առաջինը մոտեցավ տիկին Մարիան.
     - Օրհնի ձեզ Աստված, զավակնե՛րս, - համբուրելով նրանց ճակատներն օրհնեց երջանիկ մայրը։
     Նորապսակներին մոտեցան այր ու կին և մի մանչուկ.
     - Շնորհավորու՛մ ենք, - ուրախ֊ ուրախ ողջագուրվեցին նրանք նորապսակների հետ։

Խուճապահար բոլորը դուրս էին վազում եկեղեցուց։ Խելակորուս մայրը խոնարհվել էր արնաթաթաթախ որդու վրա։ Եկեղեցու մեջտեղում հոգեվարքի մեջ խռխռում էր ևս մի արնածոր մարմին։
     Բոցմանի կրակոցը, որն ուղղված էր Պաբլոյին` բաժին հասավ Սերխիոին, ով իր կրծքով կտրեց մահացու գնդակի ճանապարհը։ Հաջորդ կրակոցը գետնին տապալեց բոցմանին։ Երկվորյակ եղբայրները գտել էին իրենց նավապետին ու Էստեբանի ատրճանակը չվրիպեց ոխերիմ թշնամու վրա կրակելուց։
     - Պաբլո՛, - ուժերը հավաքելով խոսեց Սերխիոն, - նա քեզ է սիրում, միշտ է սիրել, թեկուզ և չի հիշել քեզ, բայց չի դատարել սիրել։ Նա քո՛ն է ու միշտ քոն է եղե.....
     Վերջին տառը մնած չարտասանված։
     - Կաթնակե՛ր յունգա, ատու՛մ եմ ...- խռխռոցը չթողեց բոցմանին արտասանել իր վերջին նախադասությունը։
     Սերխիոյին ուշագնած ու արնաքամ հասցրեցին հիվանդանոց։ Աստծո կամոք, ու հարազատների աղոթքով նա դուրս պրծավ մահվան ճիրաններից ու ապաքինվեց։ Իսկ ապաքինմանը նպաստեց սիրունադեմ Դոլորեսը` Սերխիոյի բուժքույրը։ Սերխիոն սիրահարվեց չքնաղ էակին, որը նույնպես անտարբեր չէր նրա նկատմամբ ու վեց ամիս հետո կայացավ նրանց հարսանիքը։

- Ռո՞մ թե՞ վիսկի, - ծիծաղելով երկու կանայք դիմեցին շախմատ խաղացող տղամարդկանց։
     - Իհարկե ռո՛մ, - պատասխանեց նավաստին։
     - Ի՞նչ ռոմ, իհարկե՛ վիսկի, - հակադարձեց զինվորականը։
     - Իսկ ո՞վ է ուժեղ` նավաստին, թե զինվորականը, - շատ լուրջ դեմքով հարցրեց փոքրիկ տղան։
     - Նավաստի՛ն, - արագ պատասխանեց զինվորականը։
     - Ի՞նչ ես խոսում, իհարկե՛ զինվորականը, - շտկեց նրան նավաստին։
     - Դիեգո՛, տղա՛ս, գիտե՞ս ով է ուժեղ, -սկսեց բացատրել նրան Մարիա մայրիկը, - ուժեղ է նավաստին` Պաբլոն, ով խոսք տվեց իր Էսպերանսային, որ ամեն ինչ լավ կլինի ու կատարեց խոստումը։ Ուժեղ է զինվորականը` Սերխիոն ով իր սիրելիի երջանկության համար` նույնիսկ իր կյանքը չխնայեց ու Աստծո ձեռքը նրան փրկեց ու որպես պարգև` ընծայեց Դոլորեսին։
     - Տատի՛կ ուժեղը ես եմ, որ ունեմ ձեզ, - գոռաց կայտառ մանուկն ու բոլորին վարակեց իր ծիծաղով։

ՀԱԿՈԲ

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3827 | 0 | 0
Facebook