Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԱԲՈՐՏԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԻՑ՝ ԼԻԲԵՐԱԼԻԶՄ - ՖԵՄԻՆԻԶՄ

15:29, perşembe, 20 temmuz, 2017
ԱԲՈՐՏԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԻՑ՝ ԼԻԲԵՐԱԼԻԶՄ - ՖԵՄԻՆԻԶՄ

Դեռ չծնված աղջիկ էրեխուն մոր արգանդից հեռացնելու, պտուղը, հետևաբար՝ ապագա մարդուն, անհատին սպանելու հոգեբանական պատճառներից մեկը հանդիսանումա վախը: Վախի շատ տեսակներ կան: Վախի մի տեսակ էլ ավանդական բարքերի ոչնչացման ու լիբերալիզացիայի պայմաններում կնոջը սեռական կյանքում վերապահված ազատություն ունենալու իրավունքների դեմ հանդես էկող արդարացի վախնա:
     Նման դեպքում իրա էրեխու ապագայով մտահոգված ծնողի մեջ բնական մտահոգություն ու վախա մտնում, որ իրա աղջիկ էրեխեն շատ կասկածելի ձևով կկառուցի իրա ապագան, եթե իհարկե էդքանից հետո երբևէ փորձ կանի կառուցել նման ապագա: Նման վատ հեռանկարները տեսնող մարդկանց համար պարզա, որ էս ամեն ինչը մարմնավաճառության շարքերը համալրելու լրացուցիչ ճանապարհա ու ուղղվածա վերջին հաշվով ընտանիք երևույթի դեմ: Պարզա, որ ո՛չ մի խելքը գլխին ծնող չի ուզենա, որ իրա աղջիկ էրեխեն մարմնավաճառից չտարբերվի, կամ էլ՝ քիչ տարբերվի:

Եթե կինը ազատա իրա սեռական կյանքը տնօրինելու առումով, ուրեմն էդ նշանակումա, որ իրավունք ունի ամուսնու գլխին պոզեր դնի նաև ամուսնանալու ամբողջ ընթացքում, իսկ տղամարդը պետքա էդ վիճակը նորմալ ու բնական համարի, քանի որ ինքը հասկանումա, որ կինը ազատա իրա սեռական կյանքի կազմակերպման մեջ: Այ թե ինչ ՝՝իդեալ՝՝ են քարոզում արևմտյան պրոպագանդիստները: Պոզավորների համար միգուցե նորմալա ազատություն ասածը չմեկնաբանել, կամ մեկնաբանել հօգուտ սանձարձակության ու *****ության:
     Ի դեպ, բնավ պարտադիր չի, որ տվյալ աղջիկը կանգնի գիշերային փողոցներում մայթերի վրա, որ նոր համարվի մարմնավաճառ:

Մարմնավաճառությունը հանդեսա գալիս տարբեր ձևերով: Օրինակ իրանց քուչում ապրող ջահելը կարա պատահաբար, բայց այնուամենայնիվ՝ մի օր իմանա, որ իրանց շենքի վերջին հարգում ապրող Անժոն գիշերային թիթեռնիկա, որի հետևից գալիս են որպես կանոն սև, թանգանոց ավտոմեքենայով ժամը 12 - ից հետո, իսկ տուն են ճամփում տաքսիյով առավոտվա 8 - ի կամ 9 - ի կողմերը, երբ բոլոր նորմալ մարդիկ արդեն վաղուց իրանց աշխատավայրերում են գտնվում: Իսկ Անժոն պտի սաղ ցերեկը քնի, ուժ հավաքի, որ էկող գիշերային ակումբային - առնետային կյանքում սրա - նրա հետ քարշ գա, լկստվի ու ունենա էն հարաբերությունները, ինչը որ ուզում են ունենա կնոջ ՝՝իրավունքների՝՝ մասին խոսացողները:
     Երբ կնոջ ուղեղին նստացվումա մի գաղափար, ըստ որի ինքը իրա սեռական կյանքը տնօրինելու ազատություն ունի, էդ նշանակումա, որ փաստորեն տվյալ կնոջը ասվումա. ուզում ես, դառի ******, ոչ մի արգելք ու արգելող չկա. էդ քո իրավունքնա: Փաստորեն սա *****ության անուղղակի խրախուսման ձևերից մեկնա: Հետևաբար էսօր աղջիկ էրեխու աբորտը էս տեսակ հեռանկարների դեմ օրինաչափ հոգեբանական արձագանքնա:

Էսօր Ամերիկյան Համալսարանը, Ամերիկյան ու Մեծ Բրիտանիայի դեսպանատները իրանց կողմից վարձված լիբերալ ու մնացած պրոպագանդիստներով կազմակերպված սեմինարներում, միտինգներում, երթերում ու այլ միջոցառուներում պրոպագանդում են կնոջ կողմից սեփական սեռական կյանքը տնօրինելու ազատության իդեան ու հայ կնոջը կոչ են անում հրաժարվել ավանդական բարոյականությունից ու նրան բնորոշ բարոյական նկարագրից:
     Վերջիններիս հարվածային զանգվածը հանդիսանում են լիբերալները:

Հետաքրքիրը էնա, որ էն լիբերալներից նրանք, ովքեր աղջիկ էրեխա չունեն, մի մարդու նման կողմ են կնոջ սեռական հարաբերությունների ազատությանը, իսկ լիբերալների մի որոշ մաս, ովքեր ունեն աղջիկ էրեխա, ծամծմելով մին տեսակ չեզոքություն են պահպանում: Ռեակցիան բնական ու հասկանալիյա, քանի որ երբ խոսքը անմիջականորեն իրանց ու իրանց էրեխունա վերաբերում, մեջները արթնանումա բարոյական որոշակի պատասխանատվության զգացմունք:
     Իրականում կինը ****** ու ազատա բացառապես իրա սիրած տղամարդու համար ու էն էլ՝ ամուսնության մեջ ու կնոջ էս տեսակ ազատությունը ու *****ությունը՝ այսինքն տրվելու բնազդը, միակ ընդունելի տարբերակնա ավանդական բարոյականության կողմից, քանի որ ԸՆՏԱՆԻՔ հասկացությունը քաղաքակրթության նվաճումներիցա: Կառարկեն ու կասեն, թե Երկիր մոլորակի վրա կան ցեղեր, որոնց մոտ չկա ընտանիք հասկացությունը: Նման առարկողներին պետքա առաջարկել գնալ ու ապրել նման ցեղերի հետ ու մոռանալ իրանց ներկա ապրելու տեղի մասին:
     Այլապես լիբերալ ամբոխի ոմն երկայացուցիչ երբ հարցնումա, թե ումա՞ վնաս տալի կնգա ազատությունը սեռական հարաբերություններ ունենալու առումով, ապա էդ հիմար հարցին կա ճիշտ պատասխան. ՏԱԼԻՍԱ, մանավանդ երբ էդ ազատությունը սահմանում ու չափորոշիչներ չունի ու չունենալով հանդերձ դառնումա տվյալ վարքի մեջ ընդօրինակման բացասական չափանիշ ուրիշների, հետևաբար՝ ամբողջ հասարակության համար, որի մեջ գտնվում եմ նաև ես:

Հետևաբար, էս հիմքերով աբորտի դեմ պայքարը ոչինչ չի տա, եթե լիբերալ կեղծ բարքերից չհրաժարվենք:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
     20.07.2017

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
7965 | 0 | 0
Facebook