Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հուլիսի 29-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակին ընդառաջ շարունակվում են նախապատրաստական աշխատանքները

18:39, pazartesi, 17 temmuz, 2017
Հուլիսի 29-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակին ընդառաջ շարունակվում են նախապատրաստական աշխատանքները

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ հուլիսի 29-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքների շրջանակում ճշգրտվել են այն տարածքները, որտեղ կատարվելու են նախատեսված աշխատանքները:

Քաղաքապետը հանձնարարել է շարունակել շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքները՝ դրանցում ներգրավելով ինչպես քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններին, այնպես էլ պետական և մասնավոր կառույցներին: Հանձնարարվել է նաև տարածքների բաշխումը կատարել այնպես, որ շաբաթօրյակը նպատակին ծառայի:

#խորհրդակցություն #Շաբաթօրյակ

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1876 | 0 | 0
Facebook