Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Տարոն Մարգարյան. «Մեզ համար անչափ կարևոր է մեր համաքաղաքացիների անվտանգ երթևեկության կազմակերպումը»

18:12, pazartesi, 17 temmuz, 2017
Տարոն Մարգարյան. «Մեզ համար անչափ կարևոր է մեր համաքաղաքացիների անվտանգ երթևեկության կազմակերպումը»

Խորհրդակցության ժամանակ քաղաքապետը աշխատակազմի տրանսպորտի վարչությանը հանձնարարել է ՃՈ և ԱԻՆ հետ համագործակցելով կազմել մայրաքաղաքում վերջին 10 տարվա ընթացքում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարների վիճակագրությունը.
    
    

#ՏարոնՄարգարյան. «Մեզ համար անչափ կարևոր է մեր համաքաղաքացիների անվտանգ երթևեկության կազմակերպումը, ինչը հաշվի առնելով անհրաժեշտ է ունենալ մայրաքաղաքի փողոցներում և խաչմերուկներում գրանցվող ավտոպատահարների վիճակագրությունը, ինչը թույլ կտա բացահայտել այն վայրերը, որտեղ առավել շատ են գրանցվում նման պատահարներ, երբեմն նաև բերելով անդառնալի հետևանքների:

Հետագայում մեր համապատասխան կառույցները կիրականացնեն համապատասխան ուսումնասիրություններ և կփորձենք ՃՈ հետ համատեղ գտնել քաղաքաշինական լուծումներ, որպեսզի տվյալ հատվածներում ապահովենք մեր համաքաղաքացիների անվտանգությունը»

#խորհրդակցություն #տրանսպորտիոլորտ

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1954 | 0 | 0
Facebook