Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ցուցահանդես նվիված լուսանկարիչների օրվան

17:06, pazartesi, 17 temmuz, 2017
Ցուցահանդես նվիված լուսանկարիչների օրվան

Լուսանկարիչների օրվա կապակցությամբ օրերս Թեքեյան մշակութային կենտրոնում բացվել է ցուցահանդես, որը կրում է «Լուսանկարչի օրագրից» խորագիրը: Ցուցահանդեսին մասնակցել են 27 լուսանկարիչ, ներկայացնելով 52 աշխատանք: Ցուցահանդեսի համադրող, լուսանկարիչ, բյուրեղավանցի Էդգար Մարտիրոսյանը նշում է, որ ցուցահանդեսին մասնակցել են հայ լուսանկարիչներ, որոնք ներկայացրել են տարբեր ժանրերում արված իրենց լավագույն աշխատանքները: Էդգարն ասում է, ընտրությունը կատարելիս խորհրդակցել է ավելի փորձառու մասնագետների հետ, ինչպես օրինակ լուսանկարիչներ Սամվել Սևադայի, Սերգեյ Հակոբյանի, Արմեն Ենգոյանի․ «Նրանց բոլորի կարծիքը հաշվի առնելով ընտրվեց այսքանը, թեման ազատ էր, հիմնականում հաշվի ենք առել մի քանի խնդիրներ՝ կոմպոզիցիա, լուսավորություն: Արդյունքում ընտրվել է 52 լուսանկար» ։ Ցուցահանդեսին մասնակցում էին հիմնականում երիտասարդներ: Ներկայացված էին պրոֆեսիոնալ և սիրողական լուսանկարիչների աշխատանքներ։ Կոտայքի մարզից իրենց աշխատանքներն էին ներկայացրել բյուրեղավանցի, պրոֆեսիոնալ լուսանկարիչ Էդգար Մարտիրոսյանը, աբովյանցի Հայկ Հովհաննիսյանն ու եղվարդցի Դանիել Թադևոսյանը: Էդգարը ցուցահանդեսին ներկայացրել էր երեք աշխատանք՝ երկու դիմանկար և մեկ բնապատկեր: Ցուցահանդեսը գործելու է մինչեւ հուլիսի 26-ը։
     Ցուցահանդեսի աջակիցներ՝ Հայ Լուսանկարիչների Ազգային Ասոցիացիա, Photopodium.com-ը, Թեքեյան մշակութային կենտրոնը, Պրոգրես Պրինտը:

Բյուրեղավանի Քաղաքապետարան


    
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4972 | 0 | 0
Facebook