Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Գայանե Գիսանե Վարդանյան

16:58, pazartesi, 17 temmuz, 2017
Գայանե Գիսանե Վարդանյան
    

    

    
    

***
     Թե վստահ լինեմ, որ արցունքներս
     Կմաքրեն գործած մեղքերն աշխարհի,
     Օ՜ լաց կլինեմ գիշեր ու ցերեկ,
     Միայն, թե մարդկանց հոգին փարատվի:
     Եթե հավատամ, որ արցունքներս
     Սիրով կլցնեն սրտերը մարդկանց,
     Կտամ ես նրանց անսահման սերս,
     Կդողամ անգամ թշնամուս համար:
     Հույսի վիհերում հածողի համար,
     Ի սեր պատվազուրկ ինքնավաճառի
     Եվ հանցապարտի՝ մեղավոր, արդար,
     Բյուր նեղյալների համար անպատճառ:
     Թող արցունքներս անձրևեն առատ՝
     Ի մխիթարանք տառապյալների,
     Կյանքի ապտակից զարկված ու վհատ-
     Հոգս ու կարիքի... պարտապաններին...

ԳԻՍԱՆԵ

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3900 | 0 | 0
Facebook