Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Միջոցառում հ.110 մանկապարտեզում նվիրված հայոց բանակի 25-ամյակին

11:52, pazartesi, 17 temmuz, 2017
Միջոցառում հ.110 մանկապարտեզում նվիրված հայոց բանակի 25-ամյակին
     Հայոց բանակի 25-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունների ծաղկաբույլում հերթական ուշագրավ միջոցառումը հ.110 մանկապարտեզում էր: Զինվորական գեղեցիկ համազգեստներով երեխաները հայոց բանակի տոնը շնորհավորել են թեմատիկ երգ ու պարով, բանաստեղծություններով և բեմադրություններով: Միջոցառմանը մասնակցել են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, ՀՀ ԵԿՄ վարչության փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը, ՀՀ ԵԿՄ Նոր Նորքի տարածքային բաժանմունքի ներկայացուցիչներ, բարձրաստիճան զինվորականներ, ազատամարտիկներ և այլ հյուրեր: Մանկապարտեզի սաների և դաստիարակների տպավորիչ ելույթներով հայոց բանակի հոբելյանը կրթօջախում վերածվել է կատարյալ տոնի: «Հայոց կրթօջախներում են ձևավորվում մեր հայրենիքի վաղվա պաշտպաններն ու պահապանները, որոնցով ամուր ու հաստատուն է մեր բանակը, զորեղ՝ հայի ոգին: Յուրաքանչյուր մանկավարժ այդ լուսավոր գործի ջահակիրն է», - իր ողջույնի խոսքում նշել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը: Ներկաներին մեր հաղթանակած բանակի 25-րդ տարեդարձի առթիվ շնորհավորել և օրվա խորհուրդը արժևորել է Երկրապահ Կամավորականների Միության փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը: Բարձր գնահատելով այսօրինակ միջոցառումների նշանակությունը նոր սերնդին ռազմահայրենասիրական դաստիարակության գործում՝ միության փոխնախագահը ԵԿՄ պատվոգրով է պարգևատրել հ.110 մանկապարտեզին: Մեր ազգային բանակը հազարավոր հայորդիների անկոտրում կամքի, բանակաշինության գործի նվիրյալների և հայ ժողովրդի միասնական ջանքերի ծնունդն է: Փառք ու պատիվ մեր հայոց բանակին:
     Նկարները՝ այստեղ
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
2950 | 0 | 0
Facebook