Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Հայոց պատմության հետքերով» միջոցառում հ.109 մանկապարտեզում

11:32, pazartesi, 17 temmuz, 2017
«Հայոց պատմության հետքերով» միջոցառում հ.109 մանկապարտեզում
     Նոր Նորք վարչական շրջանում հայոց բանակի 25-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում կազմակերպված հերթական գեղեցիկ միջոցառումը հ.109 մանկապարտեզում էր: «Հայոց պատմության հետքերով» խորագիրը կրող միջոցառման ընթացքում փոքրիկները անդրադարձ են կատարել մեր պատմության հերոսական էջերին, վերհանել մեր ազգի հերոսների սխրագործությունները, որոնց շնորհիվ հայ ժողովուրդը դիմակայել է ժամանակների մարտահրավերներին և կանգուն մնացել առայսօր: Միջոցառմանը մասնակցել են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, ՀՀ ԵԿՄ վարչության փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը, ՀՀ ԵԿՄ Նոր Նորքի տարածքային բաժանմունքի ղեկավար Արամ Պողոսյանը, բարձրաստիճան զինվորականներ, ազատամարտիկներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ և այլ հյուրեր: Միջոցառումն ավարտվել է խաղաղության կոչով և լավատեսական ակորդով, որ հայ ազգը դեռ հերոսական ու հաղթական բազում էջերով է համալրելու իր պատմության հուշամատյանը: Արցախյան ազատամարտի հուշերով և միջոցառման վերաբերյալ տպավորություններով է կիսվել Երկրապահ կամավորականների միության փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը` ընդգծելով, որ այս հրաշք երեխաները մեր պայծառ ապագայի երաշխիքն են: Նոր սերնդին ռազմահայրենասիրական արժեքներով կրթելու և դաստիարակելու գործում ունեցած ավանդի համար միության փոխնախագահը ԵԿՄ պատվոգրով է պարգևատրել հ.109 մանկապարտեզին: Արժևորելով սերունդների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում նման միջոցառումների կարևորությունն ու անհրաժեշտությունը` Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին, ովքեր երեխաների հոգում դեռ մանուկ հասակից սերմանում են հայրենիքի հանդեպ սեր ու նվիրում: Իրենց անկեղծ տպավորություններով կիսվել են նաև ներկա հյուրերը, ծնողները` երեխաներին մաղթելով գունեղ ու հեքիաթային մանկություն:
     Նկարները՝ այստեղ
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
2039 | 0 | 0
Facebook