Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Եթե չեն եղել նահապետերը, հրեաների գաղթը, Քանանի նվաճումը, Դավիթ ու Սողոմոն թագավորները, մենք կարող ենք եզրակացնել, որ հինկտակարանային Իսրայելը երբեք գոյություն չի ունեցել

23:20, perşembe, 22 haziran, 2017
Եթե չեն եղել նահապետերը, հրեաների գաղթը, Քանանի նվաճումը, Դավիթ ու Սողոմոն թագավորները, մենք կարող ենք եզրակացնել, որ հինկտակարանային Իսրայելը երբեք գոյություն չի ունեցել

Մ.թ.ա. մոտավորապես 1200 թվականին Քանանի ամբողջ ափամերձ հովտում հաստատվում են փղշտացիները: Սակայն, որքան էլ տարօրինակ թվա, ըստ Հին կտակարանի, վերոնշյալ թվականից 1000 տարի առաջ, Իսահակը հանդիպում է Աբիմելիքին՝ փղշտացիների թագավորին: Նմանատիպ տարօրինակություններն այս գրքում անհամար են:


     Հին կտակարանում շարադրված իրադարձությունները պատմական իրողություններ համարողների կազմած ժամանակագրության համաձայն՝ հրեաների Դավիթ թագավորը գահակալել է մ.թ.ա. 1005-ից մինչև 970 թվականը, իսկ նրա որդի Սողոմոնը՝ 970-ից մինչև 931 թվականը: Մինչև 1980 թվականը Դավիթն ու Սողոմոնը պատմական աննավորություններ են համարվել, իսկ նրանց գահակալումը՝ պատմական անհերքելի փաստ: Սակայն այս երկու առասպելական թագավորների գոյությունը ոչ մի փաստով չի հաստատվում: Այս թագավորների մասին, բացի Աստվածաշնչից, ուրիշ ոչ մի վավերագիր չի հաստատում: Երուսաղեմի տարածքում կատարված հնագիտական պեղումների նյութերում ոչ մի ապացույց չի գտնվել առ այն, որ Դավթին ու Սողոմոնին վերագրվող ժամանակաշրջանում այս քաղաքը, ինչպես նկարագրվում է Հին կտակարանում, վիթխարի ու փառահեղ մայրաքաղաք է եղել: Ընդհակառակը, ամեն ինչ վկայում է, որ այն ընդամենը մի համեստ գյուղ է եղել: Ինչ վերաբերում է Սողոմոնին վերագրվող «հոյակետ շինություններին», ապա ավելի տրամաբանական կլիներ այդպիսիք վերագրել ավելի ուշ շրջանի թագավորիկներին: Եթե չեն եղել նահապետերը, հրեաների գաղթը, Քանանի նվաճումը, Դավիթ ու Սողոմոն թագավորները, մենք կարող ենք եզրակացնել, որ հինկտակարանային Իսրայելը, ինչպիսին մեզ ներկայացնում են Մովսեսի հինգ գրքերը, Հեսուի, Թագավորաց ու Դատավորաց գրքերը, երբեք գոյություն չի ունեցել:

Միասապատ ուղտը մարդիկ սկսել են աստիճանաբար ընտելացնել ու որպես բեռնակիր գրաստ ծառայեցնել մ.թ.ա. մոտավորապես 900 թվականին: Եվ այս անհերքելի փաստն ապացուցում է, որ Հին կտակարանում առկա անհամար պատմությունները միասապատ կամ երկսապատ ուղտերի մասին (ինչպես, օրինակ, Թագավորաց Առաջին գրքի 15: 3-ում. «Հիմա գնա' և Ամաղեկին զարկ… և նրան չխնայես, և մեռցնես մարդից մինչև կինը, և երեխայից մինչև կաթնակերը, արջառից մինչև ոչխարը, և ուղտից մինչև էշը»:) ընդամենը հորինվածքներ են: Համարում են, թե Սամուելն ապրել է մ.թ.ա. մոտավորապես 2000-ից 1500 թվականների միջակայքում, ուրեմն ուղտը, որպես բեռնակիր կենդանի, դեռ գոյություն չի ունեցել, և շատ ավելի ուշ շրջանում Հին կտակարանը գրած հեղինակների երևակայության արգասիք է:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
8303 | 0 | 0
Facebook