Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հայ երաժշտության ակունքներից . «Հայորդի» ամսաթերթ

09:11, perşembe, 22 haziran, 2017
Հայ երաժշտության ակունքներից . «Հայորդի» ամսաթերթ

Հայ երաժշտության ակունքներից
    
    

Հայ ժողովրդի երաժշտական մշակույթը սկիզբ է առնում մ. թ. ա. 2-րդ հազարամյակում: Հայկական քրիստոնեական երաժշտության մեծ զարգացում ապրեց այն բանից հետո, երբ Հայաստանը քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն: 5-6-րդ դարերում են ստեղծվել առաջին հոգևոր երգերը, որոնց հեղինակներ են` Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը, Հովհաննես Ա Մանդակունին, Ստեփանոս Սյունեցին, Կոմիտաս Ա Աղցեցին: Եկեղեցական երաժշտության զարգացման ընթացքում ձևավորվում են նոր ուղղություններ` շարականը և տաղը: Արդեն 7-րդ դարում Բարսեղ Ճոնը Ներսեսի կաթողիկոսի հանձնարարությամբ կազմեց «Շարակնոց» ժողովածուն: Շարականները հին հայկական մշակույթի` մասնավորապես պոեզիայի և բարձրարվեստ երգի ու երաժշտության միաձուլում է: ԻՆչպես շաչրականները, այնպես էլ տաղերը ունեն դրամատիկական, քնարական բնույթ: Այդ ժաների ստեղծագործությունները սերում են գուսանական և գյուղական երաժշտությունից: Ամենահայտնի տաղերից է «Կռունկ» -ը:
    
    

Սոնա ԱՂԱՋԱՆՅԱՆ

դաշնակահարուհի, Մխչյանի Սուրբ Հովհաննես եկեղեցու երգեհոնահարուհի


    


     «Հայորդի» երտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ: Թիվ 2, փետր 2017թ.
    

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2181 | 0 | 0
Facebook