Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մի «Նարեկ»-ի պատմություն .«Հայորդի» ամսաթերթ

09:08, perşembe, 22 haziran, 2017
Մի «Նարեկ»-ի պատմություն .«Հայորդի» ամսաթերթ

«Նարեկ» . աստվածային գիրք, որը բուժում է մարդուս մարմինն ու հոգին: Աղոթագիրքը ստեղծվել է որպես «Ի խորոց սրտի խոսք ընդ Աստծոյ»: Այն արարչի և արարածի միջև կենսական զրուցարան է: «Նարեկը» ունի բժշկարար զորություն:
     Ցեղասպանության տարիներին Արևմտյան Հայաստանից գաղթի ժամանակ Հայաստան է բերվել Սուրբ Նարեկ աղոթագրքի մեկ օրինակ, որն այժմ գտնվում է Արարատի մարզի Ներքին Դվին գյուղում՝ Կարապետյանների տանը: Թե ով է այն բերել, հայտնի չէ: Ն. Դվինի բնակիչ Բորիս Կարապետյանը իր որդու անունը Նարեկ է դրել` ի պատիվ իրենց տանը պահվող Աղոթագրքի:

Յուրաքանչյուր հայորդու պարտքն է ճանաչել և ճանաչեցնել «Նարեկը»` որպես աղոթագիրք, որպես առանձնական հոգևոր կյանքի եկեղեցածիսական մատյան, քանի որ աստվածասեր մեր ժողովրդի բարեպաշտ զավակներն իրենց մարմնի և հոգու ախտերից բժշկվելու նպատակով՝ իրենց մեծ հավատքով բժշկարան «Նարեկին» են դիմում և իրենց անսպառ հույսով «Նարեկի» բժշկարար զորությանն են ապավինում:

Տարիներ առաջ տարբեր վայրերից Կարապետյանների տուն էին գալիս տեսնելու Սուրբ գիրքը` Ցեղասպանությունից մազապուրծ եղած Մատյանը:

Զրույցի ընթացքում մենք ցանկություն հայտնեցինք լուսանկարել Սուրբ մատյանը, սակայն ընտանիքի անդամները թույլ չտվեցին:


    

Մարիա ԱՌԱՔԵԼՅԱՆ

«Հայորդի» լրագրողական ակումբ
    
    
    
     «Հայորդի» երտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ: Թիվ 2, փետր 2017թ.
    
    
    

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
6576 | 0 | 0
Facebook