Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Վրձնահարվածներ շարքից .Սուր գրիչ ուներ, զննող ու շուտ կողմնորոշվող աչք

03:17, perşembe, 22 haziran, 2017
Վրձնահարվածներ շարքից .Սուր գրիչ ուներ, զննող ու շուտ կողմնորոշվող աչք
     Ինձ ու Գոհարին, հատկապես Գոհարին Աբովյանի"Արշալույս" թերթի խմբագրության ղեկավարությունը չէր սիրում. Ախր Գոհարը շա~տ էր սկզբունքային.Չէր թողնում ոչ- ոքի անհարկի խմբագրել կամ մկրատել իր հոդվածները: Իսկ եթե հանկարծ զգում էր, որ հոդվածը աղճատվում է "Ռայկոմի"հրահանգով, երեխայի նման խռովում էր, նեղանում եվ տեսնելով, որ վիճելն ու կամ համոզելը խմբագրին անիմաստ է, վերցնում էր նյութը ու…հաջորդ օրը ‘’Սովետական Հայաստանում’’, "Ավանգարդում"կամ"Комсомолец"-ում կարդում էինք ‘"Մեր արտահաստիքային թղթակից Գոհար Սարդարյանի"հոդվածը…
     ՈՒ ինչպե~ս էր գրում…Սուր գրիչ ուներ, զննող ու շուտ կողմնորոշվող աչք/հիմա առավելապես/:
     Շրջկոմի քարտուղար ունեինք` Ավագյան ազգանունով, ամբողջ օրը Գոհարի հովածների/իհարկե, ոչ միայն նրա/ պատճառով խոսում էր խմբագրի` երջանկահիշատակ Սամվել Ամիրխանյանի վրա…Զայրանում էր մեր խմբագիրը, իսկ Գոհարը բազմիմաստ լռիկ ժպտում էր…Բոլորս էլ հասկանում էինք այդ ժպիտի իմաստը…Նույնիսկ խմբագիրը:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2573 | 0 | 0
Facebook