Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԴԻԱԿՆԵՐ ՖՌՈՆՏԻՑ, ԿԱՄ՝ ՈՒՄԱ՞ ՁԵՌՆՏՈՒ

04:58, pazar, 18 haziran, 2017
ԴԻԱԿՆԵՐ ՖՌՈՆՏԻՑ, ԿԱՄ՝ ՈՒՄԱ՞ ՁԵՌՆՏՈՒ

Եթե մի պահ ենթադրենք, թե դիպուկահարների կրակոցներով Ադրբեջանը նպատակ ունի հայ հասարակյնության մեջ դժգոհության ալիք բարձրացնել հաճախակի զոհերի կապակցությամբ գործող իշխանությունների դեմ ու դրանով նա սադրումա հայկական կողմին, կնշանակի, որ Ադրբեջանը անուղղակիորեն ուզումա, որ հայ հասարակությունը իրա իշխանություններից պահանջի՝ դիմելու պատասխան միջոցառումներին, ինչը հեռանկարում գուցե դառնա դրապատճառ լայնամասշտաբ ռազմական գործողությունների համար: Եթե Ադրբեջանը էսա ուզում, որի հեռանկարները կարան նույնիսկ Ադրբեջանի համար անորոշ ըլնեն, քիչ հավանականա:

Բայց էս դեպքում մենք ինչի՞ համարժեք պատասխան ու նմանատիպ միջոցառումներ չենք կազմակերպում ու մի տեսակ մեզ սառնասիրտ ենք պահում: Դիպուկահարներ չունե՞նք: Հաստատ՝ ունենք: Թե՞ նմանատիպ միջոցառումներ մենք կազմակերպում ենք, բայց Ադրբեջանում ձեն - ծպուտ հանող չկա: Եթե ընդեղ ձեն - ծպուտ հանող չկա, ուրեմն անտեղի են մեր կողմից կազմակերպվող միջոցառումները: Եթե Ադրբեջանը ուզենար Հայաստանին սադրեր, ապա դժվար բան չէր ըլնի սեփական նախաձեռնությամբ կազմակերպել ադրբեջանցի մեկ - էրկու զինվորի գնդակահարության փաստը ու դրա մեջ պատասխանատու կողմ հայտարարել Հայաստանին: Ո՛չ մեկը չէր ստուգելու ու ճշտորեն հետաքննելու, երբ գործին խառնվում են հատուկ ծառայությունները: Բայց Ադրբեջանը նման հայտարարություններով, որքանով ինձա հայտնի, հանդես չի էկել:

Տրամաբանորեն ստացվումա, որ եթե մենակ մեր երկրումա լրատվամիջոցներով ամեն անգամ հայտարարվում դիպուկահարներից սպանված զինվորների մասին, ուրեմն էդ արվումա՝ հատուկ ցույց տալու Ադրբեջանական կողմի ագրեսիվ ու անզիջում դիրքորոշումը, ինչը բանակցելու համար լավ պայմանների հիմք չի: Ուրեմն էդ մենակ մեզա ձեռնտու: Եթե ադրբեջանը սադրիչ - պրովոկացիոն գործողություններ չի կազակերպում ու թքած ունի, թե ինչ տեսակ ինֆորմացիոն աղմուկ կբարձրանա իրա դիպուկահարների գործողություններից, ուրեմն նշանակումա, որ իրանց բանակը կատարումա պատերազմական պայմանններին համապատասխան իրա ֆունկցիաները՝ ավտոնոմ ռեժիմով, չսպասելով առանձնապես որևէ հրամանի՝ կրակել, թե չկրակել: Եթե հայկական կողմը չհայտարարեր իրա զինվորների դիպուկահարների կողմից սպանվելու մասին, կնշանակեր, որ դրանով խափանումա ադրբեջանական կողմի ագրեսիվ մտահղացումները ու չի ենթարկվում պրովոկացիայի: Հայտնիյա, որ դիպուկահարներին եթե ոչ բացարձակ, ապա գոնե մեծ ինքնուրույնությունա տրվում բանակ կոչվող կառույցում, էն էլ՝ պատերազմական պայմաններում: Փաստորեն, հայկական կողմի համար Ադրբեջանին՝ որպես զինադադարի ռեժիմի խախտող հայտարարելը՝ դիպուկահարների զոհերի ցուցակը հրապարակելու միջոցով, կարևոր ու անհրաժեշտա: Նկատենք, որ դրա համար հատկապես վերջին ժամանակներս ո՛չ մի դեպք բաց չի թողնվում: Սահմանում կրակոցներ, հետևաբար և՝ զոհեր, միշտ են ըլնում: Էդ նորություն պտի որ չլնի բանակով անցած ու անցնող և ոչ մի զինծառայողի համար: Այսինքն, զոհերի մասին միշտ չի, որ խոսացել են ու կարան նաև էսօր էլ չխոսան, եթե մենակ նման պատվեր ու պահանջարկ չլնի իշխանությունների կողմից:

Իսկ եթե խոսում են, ուրեմն պետքա, որ խոսում են:

Էս ակնհայտ իրողությունից հելնելով, պետքա եզրակացնել, որ Հայկական կողմը երբեմն, երբ անհրաժեշտ չի էղել, քար լռությունա պահպանել զոհերի մասին ու էդ մասին ինֆորմացիոն աղմուկը ամեն անգամ չի, որ դուրսա էկել լրատվամիջոցների ռեխից՝ սահմանափակվելով բացառապես սպանված զինվորների ազգականների շրջապատով, հուղարկավորությամբ, ինքնահող ու քառասունք տալով: Հայտնիյա նաև, որ հայկական լրատվամիջոցները գտնվում են իշխանական հսկողության տակ ու եթե թույլ են տալիս բարձրաձայնել լրատվամիջոցներով, ուրեմն՝ էդ պետքա հենց իշխանություններին:

Այնուամենայնիվ, ստացվումա, որ Ադրբեջանի դիպուկահարները ավտոնոմ ռեժիմով կատարում են իրանց ֆունկցիաները: Արդյո՞ք հայկական կողմի դիպուկահարները քնած են... Չեմ կարծում: Ամեն դեպքում հայ հանրությունը տեղեկացված չի, թե հայկական դիպուկահարներից քանի ադրբեջանցի զինվորա սպանվել ու սպանվում հայ - ադրբեջանական շփման գծում: Ադրբեջանն էլ իրա կողմից կարծես թե ձեն - ծպուտ չի հանում: Ուրեմն Ադրբեջանին պետք չի սեփական կորուստների մասին բարձրաձայնելը: Բայց փաստը մնումա փաստ, որ հայ հանրությունը իմանումա իրա զոհերի մասին հայկական լրատվամիջոցներից: Ուրեմն, ստացվումա, որ հայկական կողմին ձեռնտույա, որ առաջիկա ու հերթական բանակցություններում կոնֆլիկտի կարգավորմամբ շահագրգռված կողմերին որպես փաստարկ ի ցույց դնեն, որ Ադրբեջանը արդեն որերորդ հազար անգամա, ինչ խախտումա զինադադար կոչվածի պայմանները: Երևի 4000 անգամվա խախտումները բավարար փաստարկներ չեն ու 4001 - րդ խախտումնա կարևոր փաստարկը ըլնելու: Գիդենք, որ դեբիլ իշխանավորներ չեն ըլնում, ըլնում են խորամանկ ու նենգ իշխանավորներ, որոնք իրանց խաղն են տանում առաջ ու սեփական հաշվարկները ունեն: Ցուցադրականության ու անգրագետ պրոպագանդայի հիման վրայա կառուցվում քաղաքականությունը:

Եթե էս ամենը ու էս ամենի մասին հայտարարությունները առաջիկա բանակցությունների համար հիմք են հանդիսանալու՝ որպես հիմնավորում հայկական կողմի համար, որ կոնֆլիկտի լուծման հարցը անորոշա՝ Ադրբեջանի պահվածքից հելնելով, ապա սա հասկանալիյա: Հասկանալիյա, որ էսօրվա իշխանությունները գոյություն ունեն նաև մեծամասամբ նրա շնորհիվ, որ գոյություն ունի կոնֆլիկտի կարգավորման խնդիր: Ինչքան երկարաձգվի կոնֆլիկտի կարգավորման հարցը, էնքան իրանք երկար կմնան իշխանության ղեկին ու կփորձեն ամրապնդել իրանց դիրքերը:

Վերջին շրջանում հաճախակի էր դարձել կոնֆլիկտի կարգավորման ավարտական փուլի մասին լուրեր շրջանառելը: Էդ պատճառով էլ տեղի ունեցան կառավարման համակարգում սահմանադրական փոփոխությունները, որպեսզի ներկա իշխանությունները իրանց հետագա հանցավոր իշխանության վերարտադրությունը ապահովեն ու շարունակեն գտնվել իշխանության ղեկին նույնիսկ Լեռնային Արցախի կոնֆլիկտի լուծումից հետո: Ա՛յ թե ինչի ենք հաճախակի լսում հակառակորդի դիպուկահարների կողմից սպանված զինվորների մասին, որի մասին կարային նաև լռեյին ու գնային բանակցությունների ընենց դեմքով, կարծես ոչինչ էլ չի էղել: Չեմ կարծում, որ մեր մարդակեր իշխանավորների համար թանգա հայի արունը:

Այսպիսով, քանի դեռ ներիշխանական դիրքերը ամրապնդելու, վերաբաշխելու հարցեր կան, ապա սա կարելիյա հասկանալ: Էս պատճառով գեթ մեկ անգամ չլսեցինք, որ հայկական դիպուկահարները գնդակահարած ըլնեն դիրքերում ադրբեջանական զինվորի: Չե՛նք լսել ու ըստ երևույթին, հլը երկար չենք լսի: Չենք լսի էն պարզ պատճառով, քանի որ Ադրբեջանում իշխանության ղեկին մնալու հարցը հետագա տասնամյակների համար լուծված հարցա, իսկ Հայաստանում էդ հարցը կիսատա.օրը մեկ վարչապետա փոխվում, նախարար - մախարարա հեռացվում - նստցվում ու դրա անունը դրվումա ըսենց կոչված՝ ռեֆորմներ:
     Էդ պարզ պատճառով էլ լրատվամիջոցների կողմից կլսենք հլը որ մեր զինվորների գնդակահարության ճակատային կյանքի համար սովորական պրակտիկայի մասին:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
     18.06.2017

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4481 | 0 | 0
Facebook