Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԹԵ Ի՛ՆՉ ԱՍԵԼԱ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

09:24, salı, 13 haziran, 2017
ԹԵ Ի՛ՆՉ ԱՍԵԼԱ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

Պատգամավորը, երբ մտնումա Ազգային Ժողով, պետքա մոռանա, որ իրա համար գոյություն ունի 8 ժամյա աշխատանքային օր ասածը: Պատգամավորը էդ իրա համար պետքա համարի որպես՝ բացառիկ արտոնություն, այլ ոչ թե՝ իրավունքների խախտում:
     Օրինակի համար Ֆրանսիական Մեծ հեղափոխության օրերին, երբ գոյություն ուներ Ազգային ժողովը, պատգամավորները աշխատում էին չնչին աշխատավարձով ու առավոտից մինչև ուշ գիշեր, բառցիորեն՝ մինչև ուշաթափվելը: Ա՛յ էդ եմ ասել. «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՍԿՍԵՑ ԻՐԱ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ», ոչ թե էսօրվա նման, երբ պատգամավոր կոչվածներից շատերը տհաճությամբ են գնում նիստերին, գնալուց էլ քնում են նստարաններին, իսկ ելույթ ունեցող բացառիկ նորմալ մարդկանց խոսքի կեսը բերանին՝ զանգի կոճակնա սխմվում: Սա ծաղրա: Սա Ազգային Ժողովի «աշխատանք» անվանելը անգամ հայհոյանքա:

Ընդեղ հավաքված պատգամավորները նրա համար են, որ կարևոր հարցերի մասին խոսան ճիշտա՞: Ճի՛շտա: Էդ դեպքում, էլ ի՞նչ ելույթի սահմանափակ ժամանակի մասին կարա խոսք գնա, երբ ընդեղ քննարկվող ամեն մի հարց կապվածա ժողովրդի՝ մեծամասնության, շատ դեպքերում՝ ճակատագրական նշանակության հարցերի հետ: Իսկ կարևոր հարցերը ոմանց ուղեղին հասանելի դարձնելու համար ահագին ջանք ու ճիգա անհրաժեշտ: Ի՞նչ տրամաբանությամբ են սահմանափակ ժամանակ հատկացրել անձերի ելույթների համար: Ազգային Ժողով կոչվածը ստեղծվածա նրա համար, որ որպես Երկրի համար օրենքներ ընդունող կառավարական հաստատություն, սխալ որոշումներ չընդունի, որ երկիրը սխալ օրենքներով չկառավարվի: Եթե կառավարման հաստատությունների մեջ նման կարևորագույն ֆունկցիայովա օժտված էդ հաստատությունը, ուրեմն պետքա լուրջ վերաբերվեն նրա ամբողջ նիստային ընթացակարգին: Հետևաբար պատգամավորին պետքա անսահմանափակ հնարավորություն տան, որի իրա ասելիքը մինչև վերջ ասի ու տեղ հասցնի, ինչքան էլ որ էդ ոմանց համար անհետաքրքիր ըլնի: Էդ ելույթ ունեցող մարդուն՝ անկախ իրա ով ըլնելուց, չի՛ կարելի խանգարել տզզան կոճակներով: Ազգային ժողովը բանավիճելու, քննարկելու տեղա, այլ ոչ թե մենակ կաստյում - շալվարով զուգված հարսանքավորի տեղ:

Սրա հետ միասին, էն ժամանակ, երբ Ազգային Ժողով կոչվածի ընդհանուր աշխատանքային ընթացակարգը օրենքով կփոխվի, պատգամավորական աշխատավարձի չափը կլնի ոչ թե 661.400, այլ գոնե՝ 80.000 դրամ ու վերացված կլնի «պատգամավորական անձեռնմխելոիթյուն» կոչվածը, էդ ժամանակ էլ պատգամավորական աթոռի համար նախընրտական հանցագործ կռիվ չի գնա ու էդ աթոռը կզբաղացնեն նորմալ, ազգասեր մարդիկ, որոնք իրանց պատգամավորական աշխատավարձի բարձրացման հարցը կլուծեն մենակ էն դեպքում, երբ կապահովվեն իրանց հմուտ կառավարմամբ մեծամասնության համար բարեկեցություն ապահովվող աշխատավարձի չափը: Այլապես էսօրվա դրությամբ էդ անձեռնմխելիությունը պետքա, որ «պատգամավոր» կոչվածներից շատերը իրանց հանցագործությունները ազատ ու հանգիստ մարսեն: Ու հետո, ընդեղ չպտի ընտրվեն բիզնեսի ներկայացուցիչները: Ընդեղ պտի ընտրվեն բացառապես մասնագետները, ովքեր հասկանում են ոչ միայն ԿԱՌԱՎԱՐՈՒՄ կոչվածից, այլև՝ իսկական ու նորմալ բարոյականությունից ու մտահոգված են մեծամասնության շահերով, որի մասն են կազմում նաև իրանք:

Այլապես խոշոր սեփականատերերը, որոնց նաև քրեական օլիգարխիա են ասում մեր երկրում, գտնվում են Ազգային Ժողովում ոչ թե ժողովրդի՝ որպես մեծամասնության համար, այլ բացառապես սեփական քրեական կանոններով շարժվող բիզնեսի համար ու որոնց օդի նման պետքա էդ անձեռնմխելիություն կոչվածը, որ իրանց ընդունած հանցագործ - թալանչիական օրենքները ու գործունեությունը անպատիժ կերպով անցկացնեն:

Իսկ էսօր ես էս տեսակ «աշխատանքային» ընթացակարգով «Ազգային Ժողով» չեմ ճանաչում:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
     13.06.2017

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3761 | 0 | 0
Facebook