Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՕԳՏԱԿԱՐ ԹՎԵՐ՝ ԾՈՎԻՑ - ԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ՄՈՒՐԱԶՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

02:59, salı, 13 haziran, 2017
ՕԳՏԱԿԱՐ ԹՎԵՐ՝ ԾՈՎԻՑ - ԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ՄՈՒՐԱԶՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Անկեղծ ասած, ես էլ եմ ցանկանում ծովից - ծով Հայաստան կերտելու մասին: Մենակ թե ինձնից շատ առաջ էդ ցանկացողների բազմությունը ի՞նչ ճանապարհովա պատկերացնում էդ ծովից - ծովը՝ չի կոնկրետացված:

Ես մենակ մի ճանապարհ գիդեմ՝ ռազմական:
     Ասենք, քանի՞ կորպուս, քանի՞ բանակա պետք, որ ՝՝հայկական՝՝ զենքը հայտնվի միջերկրածովի՝ գոնե Կիլիկիայի ափերին: Հայկական բառը կարծում եմ, հասկանալիյա, թե ինչի եմ գրում չակերտներով, քանի որ ամբողջ սպառազինությունը գնված կամ նվիրաբերվածա Ռուսաստանի կողմից: Հայկական գործող բանակի թվաքանակը ըստ էս՝

http://hay-arm.blogspot.se/2012/02/blog-post_06.html

կայքի տվյալների, կազմումա 125.000 զինվոր (ժամկետային զինծառայողներ), գումարած ևս 560.000 պահեստային զինվորներ։ Բանակի էս տարվա՝ 2017 թվի բյուջեն կազմումա 443 մլն ամերիկյան դոլար՝ էսօրվա փոխարժեքով: Այսպիսով, ունենք թղթի վրա՝ ցուցակով 685.000 զինվոր, որի մեջ մտնումա ցամաքային զորքերը, հակաօդային պաշտպանության զորքերը ու ռազմաօդային ուժերը։ Իսկ ու՛մ դեմ ենք կռվելու: Քարտեզը հուշումա, որ Ծովից - ծով Հայաստանի կերտման ճանապարհը ՆԱՏՈՅԱԿԱՆ Թուրքիայի տարածքովա տանում ու ուզենք թե չուզենք՝ Թուրքիայի հետ պտի կռվենք, որի գործող կադրային բանակի թվակազմը էսօր հասնումա պահեստազորը չհաշված՝ 612.900 զինվոր ու սպա, Իսկ պահեստազորը կազմումա 429.000 մարդ, որը գործող կադրային բանակի հետ միասին կկազմի 1.041.900 մարդ: Բանակի բյուջեն էլ հասնումա 19 ՄԻԼԻԱՐԴ դոլարի: Էս թվից հանում ենք մեր հայկական բանակի թվակազմը, որ հասկանանք ուժերի իրական հարաբերակցության աստիճանը ու ստանում՝ 356.900 մարդ՝ ի վնաս ծովից - ծով երազանքի: Ստացվումա, որ մեր ունեցած բանակը նույնիսկ ի վիճակի չի անգամ տեսականորեն՝ քարտեզային կռվում մի ինչ որ առաջադրանք կատարել մեր էդքան ատելի հարևան Թուրքիայի տարածքում: Թուրքիայի ունեցած ռազմական տեխնիկայի մասին չեմ նշում, բայց առաջարկում եմ ծանոթանալ ըստեղ, որդեղից որ ես կարդում եմ թուրքական բանակի թվական տվյալները դեռևս 2015 թվականի դրությամբ:

http://www.garnizon13.ru/spo…/10-krupneishih-armii-mira.html:

Այպիսով, ծովից - ծով ու նույնիսկ՝ լճից - լիճ ուզողները պտի հարձակողական պատերազմ վարեն, որ հասնեն իրանց մուրազին: Ցանկացած դեպքում մուրազողները պտի բախվեն ուժերի հարաբերակցության հարցին: Հլը չեմ ասում, որ իրանց զինուժի ահագին մասն էլ պտի պահեն թիկունքում՝ Ադրբեջանի դեմ: Ընդեղ էլ առանձնապես հայերին չեն սիրում: Իսկ հարձակողական պատերազմը ռազմագիտական ավանդական կանոնների համաձայն ենթադրում ու պահանջումա ուժերի առնվազն եռապատիկ գերազանցություն հարձակման գլխավոր ու ստրատեգիական ուղղություններում:
     Դե ճիշտա, պատերազմ ասածը բարդ հասկացությունա ու մենակ սեփական ուժերը չեն ու որպես կանոն պատերազմում են դաշնակիցներով, մենակ թե, էս դեպքում Թուրքիայի կողմումա գտնվում մի Երկիր մոլորակի թիվ մեկ գերհզոր ռազմաքաղաքական միավորումը, որը կոչվումա ՆԱՏՈ: Հազիվ թե հանուն ծովից - ծով Հայաստան կերտելու արկածախնդրության Հայաստանը սանձազերծի տարածաշրջանային մի ՝՝պստիկ՝՝ համաշխարհային պատերազմ ու դրա անորոշ հեռանկարներով վտանգի նույնիսկ էս մի կտոր Հայաստանի ու նրա ժողովրդի անվտանգությունը, ավելին՝ ըլնել - չլնելու հարցը:

Ուրեմն, եթե որևէ մեկը մյուսին թշնամիյա հայտարարում, խռովա ու բացեիբաց ատումա, թող դրանից առաջ գոնե ինտեռնետային մակարդակով կատարի սովորական թվաբանական գործողություններ, որ պարզի ապագա մուրազային պատերազմում ուժերի մոտավոր հարաբերակցությունը: Այլապես պատերազմը փող ու հաշվարկա: Պատերազմում փողը զենքից կարևոր հարցա, քանի որ եթե փող ունեցար՝ զենք էլ կունենաս: Բայց Հայաստանը էսօր ըսկի փող չունի, որ իրա թոշակառուներին պահի:

Մուրազողները շտապ հոսպիտալացման կարիք ունեն:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
     13.06.2017

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5192 | 0 | 0
Facebook