Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

03:43, cumartesi, 10 haziran, 2017
ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Հավանաբար ոմանք՝ քչերը, նկատած կլնեն, որ հայության մեծ մասը՝ անկախ իրա մասնագիտական պատրաստավածության տեսակից ու աստիճանից՝ նույնիսկ շատ պատմաբաններից սկսած՝ մինչև քիմիկոս, քաղաքական հարցերում պարտադիր դրսևորումա տզրուկի ու պորտաբույծի մտածողություն: Էդ մտածողության էն ձևնա, երբ բոլորը, չգիդես ինչի, բայց պարտավոր են իրա հանդեպ վարվեն ընենց, ոնց որ իրա՛նա ձեռտնու: Մասնավորապես, երբ հարցը վերաբերումա հողային հարցին, բոլորը խոսքները մեկ արած հայտարարում են, թե՝ հողերը տվին էսինչ օրը էսինչի որոշմամբ, ուրեմն՝ տվողները վատն են: Բայց թե ինչի՞ հասունացավ էդ հողը տալու հարցը, էդ մասին՝ քար լռություն: Ձեռ չի տալի: Բայց բոլորը իրան պարտավոր են...

Ձեռ չի տալի էն պատճառով, քանի որ սփական սխալները ու հանցագործությունները պարտակելու լավագույն միջոցը այլ ուժին պատասխանատու հայտարարելու մեջնա: Բացի էդ էլ ալարում են մի քանի պայմանագիր բացեն ու կարդան, 1 - 2 տարեթվեր ու ամսաթվեր իրար հետ համեմատեն: Ըտենցա, ինքնուրույն ոչ ստանդարտ մտածողություն դրսևորելու համար պետքա նախապես ինքնուրույն գործունեության մեջ գտնվել: Հակառակ դեպքում հայության էս տեսակ տզրուկային դիրքորոշումը մոտավորապես նմանա հետևյալին, երբ մեկի ոտերից շան հոտա գալի, բայց սխալմամբ մտածումա թե ուրիշի չստերի հոտնա, որ բռնելա ամբողջ տունը: Սա մեծ ամոթա ու պետքա սեփական ոտերը լվալ: Խալխից էլ հերիքա արդարություն պահանջել:
     Պետքա արդար ըլնել նախ և առաջ սեփակա՛ն խղճի առաջ:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
     10.06.2017

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3651 | 0 | 0
Facebook