Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՀՈՂ ՀԱՆՁՆՈՂԻՆ ՊԵՏՔ Է ՀՈՂԻՆ ՀԱՆՁՆԵԼ

20:41, pazar, 28 mayıs, 2017
ՀՈՂ ՀԱՆՁՆՈՂԻՆ ՊԵՏՔ Է ՀՈՂԻՆ ՀԱՆՁՆԵԼ
    
    


    
     ՀՈՂ ՀԱՆՁՆՈՂԻՆ ՊԵՏՔ Է ՀՈՂԻՆ ՀԱՆՁՆԵԼ
     Վահան Բադասյանը կրկնեց «ԲԱՑ ԲԵՐՈՂԻ՝» Արթուրի մարդասիրական քայլը ՏԵՍԱԵՐԻԶՈՒՄ ՏԵՍԵԼ ԷԻ ՎԱՀԱՆ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ ԻՐ ՄՇԱԿԱԾ ՑՈՐԵՆԻ ԱՐՏՈՒՄ և ԱՀԱ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆՈՎ ՏԵՂԵԿԱՑԱ ՆՐԱ կատարած մարդասիրական քայլի մասին, որ նա իր քրտինքով ստեղծած բարիքից բաժին է հանել «Սասնա ծռերի» ընտանիքներին՝ ալյուրի տեսքով․ և՛ ուրախ եմ, և՛ հպարտ, որ հայ ազգն ունի նման առաքելությամբ օժտված ազնիվ, արդարամիտ, նվիրական զավակներ, , , Մեծ հպարտություն և ուրախություն ապրեցի․ հիշեցրի Արթուրի՝ «հաց բերողի» մարդասիրական քայլը, որը նրա կյանքի գինն արժեցավ․․․Պարզ է, որ մեր նախագահին հասու չէ Աստվածահաճո այս քայլի՝ այս առաքելության գինն ու կարևորությունը ճիշտ գնահատել, փառաբանել ու խոնարհվել նման մարդկանց առաջ, ոչ թե փակի տակ պահել․․․Պարզ է, որ մի ամբողջ ժողովրդի արյունով սնվող, սովի մատնած գող ու թալանչիների համար նման մարդասիրական քայլը դատապարտելի է, , ,

Իրականում և՛ բոլոր քաղբանտարկյալների, և՛ «Սասնա ծռերի» ընտանիքները հայտնվել են անասելի ծանր վիճակում, քանզի արդեն շուրջ մեկ տարի է իրենց կերակրողները փակի տակ են ․ Իրականում շատերս ենք մտահոգ մեր հերոս տղաների ճակատագրով․ Այն աղոտ հույսը, որ փայփայում էինք, թե ընտրություններում ՀՀԿ-ն կպարտվի և տղաները ազատության մեջ կլինեն շուտով, ցավոք ՀՀԿ-ն կրկին վերարտադրվեց, ու խնդության մեջ է․․․Համատարած այս անտարբերության ֆոնին մեզ այս վիճակից կհանի միայն ու միայն հեղափոխությունը․ այսօր մեզ օդ ու ջրի նման հարկավոր է իշխանափոխություն․ սակայն ժողովուրդը պատրաստ չԷ․ ․ գտնվում է սեփական ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ՝ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՀ ՈՒ ՍԱՐՍԱՓԻ ՏԱԿ, , , , ԱՅՍՕՐ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՈՒՅՍ ՎԻՃԱԿ Է ՍՏԵՂԾՎԵԼ․ ՄԵՐ ՀԵՐՈՍ ՏՂԱՆԵՐԻՆ ՍԵՐԺԸ ՓԱԿԵԼ Է ԻՐ Սև ԳՈՐԾՆ ԱՎԱՐՏԻՆ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ․ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻՆ ԼևՈՆԱԿԱՆՆԵՐՆ ԷԻՆ ՔԱՐՈԶՈՒՄ «ՏԱՐԱԾՔՆԵՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ» ԵՍ ԱՅԴ ՕՐԵՐԻՆ ԳՐԵՑԻ, ՈՐ ՍԵՐԺՆ ՈՒ ԼևՈՆԸ ՄԻ ԹԵԼՈՎ ԵՆ ԻՐԱՐ ԿԱՊՎԱԾ․ Ճիշտ է այդ մասին ՀՀԿ-ն լռեց, ես սակայն զգացի, որ Սերժի և Լևոնի մեջ ներքին պայմանավորվածություն կա, որ Լևոնականները քարոզեին տարածքներ հետ տալու մասին ու ժողովրդին պատրաստեին համակերպվելու հողերը հետ տալու մտքին․․․ Ես գրեցի, որ ընտրություններում հաղթանակից հետո կբարձրաձայնի նաև Սերժը և չսխալվեցի, , , ՀԻՄԱ ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ԹԵԿՈՒԶ ԻՐ ԾՐԱԳԻՐՆ ԷԼ ԿՅԱՆՔԻ ԿՈՉԻ՝ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՀԵՏ ՏԱ, , ՆԱ ՎԱԽԻՑ ՏՂԱՆԵՐԻՆ ԱԶԱՏ ՉԻ ԱՐՁԱԿԻ, ԳԻՏԻ, ՈՐ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ԿՏԵՍՆԵՆ․ ՀՈՂ ՏՎՈՂԻՆ ՀՈՂԻՆ ԿՀԱՆՁՆԵՆ, , , ՎԱՀԱՆ ՋԱՆ ԱՆՉԱՓ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ և ՀՊԱՐՏ ․․․ԱՅՍՕՐ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՄԻ ՊԱՅՔԱՐ Է ԳՆՈՒՄ․ ԲԱՐՈՒ՝ և ՉԱՐԻ․․․ ԵՍ ՄԵԾ ՀՈՒՅՍԵՐ ԵՄ ԿԱՊՈՒՄ ՁԵԶ ՀԵՏ, ՈՐ ՁԵՐ ՏԵՍԱԿԸ ՀԱՂԹՈՂ Է, ԲԱՐԻՆ ԿՀԱՂԹԻ ՆԱև ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄՈՒՆ, , , ՏԱԿԱՆՔ, ՈՐ ԱՆԳԱՄ ՀԱՑ ԲԵՐՈՂ ԱՐԹՈՒՐԻՑ ԷՐ ՎՏԱՆԳ ԶԳՈՒՄ․ ԿՐԿՆԱԿԻ ՓԱԿԵՑ, ՄԻՆՉև ՀԱՍՑՐԵՑ ՄԱՀՎԱՆ․․․

Եթե Վահան Բադասյանի նման հայրենասեր ու հայրենատեր նվիրյալներ շատ ունենայինք, որոնք հանուն արդարության վտանգում են իրենց սեփական անվտանգությունը, մեր ազգն այսօր չէր հայտնվի այս վիճակին․ Ցավոք այսօր հրապարակում Մանվելի նման գեներալներն են փառքի ու պատվի արժանանում, քանզի թիկունք են կանգնում ու ծափահարում են ազգադավ նախագահին․․․ինչպե՞ս կարելի է համակերպվել նախագահի այն հայտարարությանը, որ պետք է ազատագրված տարածքները հետ վերադարձվեն․ Այս նվիրատվությունն ինձ մոտ ընկալվում է ուղղակի դավադրություն ազգի թիկունքին․Չէ՞ որ մենք գերի ընկած օկուպացված տարածքներ ունենք․ Շահումյանի շրջան, Գետաշենի ենթաշրջան, Մարտակերտի ու Մարտունու շրջաններ, որոնք պետք է փոխանակվեր ազատագրված տարածքների հետ․ այս հարցը ինչո՞ւ է այդպես դաժան անտարբերության մատնվումսա պետական մակարդակով դավաճանություն է․․․ո՞վ է նախագահին օժտել նման լիազորությամբ, որ ազատագրված տարածքները միակողմանի հետ տա, իսկ մեր հայկական հողերը նվիրաբերի, վրաները խաչ քաշի․․․ Փաստորեն շահեկան վիճակում է հայտնվում Ադրբեջանը, քանզի ազատագրված տարածքներին գումարվում են իմ թվարկած Հայկական մեր 4 օկուպացված շրջաններն ու հենց դրա համար էլ Պետերբուրգյան հանդիպումից հետո Ալիևը երջանիկ ժպտում էր, բերանը չէր փակվում, , ,

Ազգի դավաճանները միշտ էլ եղել են. դրանք այն տականքներն են, որ հանուն փողի իրենց նպատակներին

հասնում են ամեն գնով․․․Շա՜տ վաղուց եմ բացահայտել, որ նախագահի կարդացած հայրենասիրությամբ համեմված ճառերի ու գործի մեջ սարերի չափ տարբերություն կա․․․

Ինչու՞ է շտապում նախագահը հետ տալ ազատագրված տարածքները․ թուրքիան ցեղասպանություն է իրագործել իմ ազգի դեմ, մեր ծովից ծով հայրենիքն է գողացել, զավթել, բայց նա պատրա՞ստ է մեր հողերից մի պատառիկ հետ տալ, կամ, 1975-ին գրավեց Կիպրոսի կեսը և վերջերս էլ հռչակեց «Կիպրոսի Թուրքական հանրապետություն» թեև Հունաստանը պայքարում է, միջազգային կառույցները նույնպես ու դատապարտում, բայց Թուրքիան սովոր չէ հող հետ տալու, իսկ մեր նախագահը փոխանակ բանակին զինի և հավասարը-հավասարի պես ներկայանա բանակցություններին, խոսք է տալիս հող հետ տալ․ քանի որ Լևոնը խաղաղության մասին իր տեսլականն ունի․ «խաղաղություն տարածքների դիմաց» և միջազգային կառույցներով է սեփական ժողովրդին ահաբեկում․ Ամոթ չլինի այդ միջազգային կառույցները կոչվածները ո՞ր գրողի ծոցն էին կորել, երբ ցեղասպանություն ապրած ազգիս դեմ Ադրբեջանը ողջ մուսուլմանական աշխարհն էր հանել ոտքի․ ջրի տեղ հայի արյունը հոսեց շուրջ 4 տարի, իսկ աշխարհի տերերը իրենց լռությամբ աջակցում էին, նույնն էլ ապրիլյան 4 օրյա պատերազմին․ այդ միջազգային կառույցները սպասում էին, որ Ադրբեջանը հոշոտի իմ մի բուռ ազգին․ Փառք ու պատիվ, խոնարհումս մեր զոհված տղաներին և բոլոր նրանց ովքեր իրենց կյանքի գնով, նվիրումով մեզ պարգևեցին Արցախ աշխարհը․․․

Ոչ մի միջազգային կառույց իրավունք չունի մեզ ստիպել արյունով ազատագրած սեփական հողը հետ տալ․ աշխարհի պրակտիկայում չկա նման բան․․․

Ճիշտ կլինի, որ նախագահն ու իր շրջապատը իրենց բոլորի թալանածը հետ բերեն պետբյուջե և արդիական զենքով զինեն բանակը․ Ալիևը ողջ Ղարաբաղն է ուզում, ավելին․ Երևանը, Սյունիքը, , , այս երևույթը շատ է նման հեքիաթներում աղբյուրի ակին նստած վիշապին, որ ջուր բաց թողնելու համար պետք է մի աղջիկ նվիրեին․․․ հեքիաթում աղջիկ է, իսկ մեր պարագայում հող․ մինչև ե՞րբ, պետք է առաջն առնել, մենք մեր հողերն ենք ազատագրել․ պետք է այս պարագայում առաջնորդվենք՝ ակն ընդ ական, ատամն ընդ ատամ պապերից եկած կարգախողով, քանզի թշնամու ախորժակը շա՜տ մեծ է․

Մեր հողային հարցերին ոչ Պուտինը, ոչ էլ առավել ևս Մինսկի խումբը իրավունք չունեն միջամտել, քանզի, նրանք աշխատում են Ադրբեջանի օգտին և ձգտում են կյանքի կոչել ազգադավ «ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶՈՒՆՔՆԵՐԸ» ․․․Երբեք չպետք է մոռանալ, որ Պուտինը մեր դեմ զինեց ու զինում է մեր թշնամուն․․․

Իսկ ինչ մնում է «Մադրիդյան սկզբունքներին» , որի բոլոր հիմնարար կետերը բխում են Ադրբեջանի օգտին, ես Բրյուսելում Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ ասացի, որ «կոտրվեր այն ձեռքը, որ ստորագրեց «Մադրիդյան սկզբունքները», , ,

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ

Գրող-հրապարակախոս

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
8459 | 0 | 0
Facebook