Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Շարունակվում է համագործակցությունը Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև

17:28, pazartesi, 28 kasım, 2016
Շարունակվում է համագործակցությունը Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև

Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի շրջանակում շարունակվում են մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության ծրագրերը: Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանի նախաձեռնությամբ աշխատակազմի ներկայացուցիչները Մեկնել են ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակետ: Երևանից ժամանած հյուրերը նախ հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ ու քննարկել համագործակցության ծրագրերը: Փորձի փոխանակման նպատակով կայացած հաջորդ հանդիպումը եղել է Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի աշխատակիցների հետ, որից հետո էրեբունցիներն այցելել են հ. 2 հիմնական դպրոց: ԼՂՀ կատարած այցի շրջանակում պատվիրկության անդամները Ստեփանակերտի քաղաքապետարանում մասնակցել են կլոր-սեղան քննարկմանը, որի ընթացքում նախանշվել են համագործակցության որոշակի ուղղություններ: Ստեփանակերտի քաղաքապետարանին և համար 2 հիմնական դպրոցին Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի անունից հանձնվել են նվերներ և ցուցաբերվել է տեխնիկական աջակցություն:


    


     Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
     և հասարակայնության հետ կապերի վարչություն

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2010 | 0 | 0
Facebook