Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցություններից մեկի ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետարանի ենթակայության ծառայություններին հանձնարարել էր ներկայացնել առաջարկություններ՝ թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը հանրության համար հասանելի դարձնելու ուղղությամբ:
Քաղաքապետի համապատասխան հանձնարարականով՝ թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունն այսուհետ հասանելի կլինի քաղաքապետարանի և վարչական շրջանների քաղաքացիների սպասարկման բաժիններում, Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով, քաղաքապետարանի սոցցանցերի էջերում:
Այս կերպ մենք ցանկանում ենք քաղաքապետարանի ենթակայության տակ գործող կառույցներում առկա թափուր հաստիքների մասին քաղաքացիներին իրազեկելու նոր մշակույթ ձևավորել՝ հնարավորությունների ու լիազորությունների շրջանակում օգտակար դառնալով մեր համաքաղաքացիներին:
Նոյմեբերի 25-ի դրությամբ Երևանի քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում առկա է 52 թափուր հաստիք, որից 28-ը՝ առողջապահության ոլորտում, իսկ 24-ը՝ տրանսպորտի ոլորտում:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար առկա են նաև կոնտակտային տվյալները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն