Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Նոյեմբերի 18-ին «Վաղարշապատի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ «Թվերի աշխարհը» խորագրով միջոցառում

14:42, cuma, 25 kasım, 2016
Նոյեմբերի 18-ին «Վաղարշապատի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ «Թվերի աշխարհը» խորագրով միջոցառում
    
    

Նոյեմբերի 18-ին «Վաղարշապատի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ «Թվերի աշխարհը» խորագրով միջոցառում: Միջոցառումը կազմակերպել էր մաթեմատիկայի ուսուցչուհի, բնագիտական մասնախմբի ղեկավար՝ Սաթենիկ Մարգարյանը:

Աշակերտները խոսեցին ականավոր մաթեմատիկոսների մասին: Նրանք մեջբերեցին թևավոր խոսքերը` նվիրված մաթեմատիկոսին.

«Բնության գիրքը գրված է մաթեմատիկայի լեզվով», - Գ. Գալիլեյ:

«Մաթեմատիկան մի լեզու է, որով խոսում են բոլոր ճշգրիտ գիտությունները»: «Մաթեմատիկան բոլոր գիտությունների մայրն է ու թագուհին», - Ա. Շիրակացի:

Աշակերտները ներկայացրեցին թվանշանների ծագումը, բնական, ամբողջ, պարզ և բաղադրյալ թվերի ծագումը: Ներկայացրեցին նաև կատարյալ, բարեկամ, բացասական, պարզ և բաղադրյալ թվերի գաղափարը, Ֆիբոնաչիի շարքը, Էրատոսթենեսի մաղը: Պատմեցին, որ հնում՝ մինչև թվանշաններին անցնելը, հայերը օգտագործել են Մեսրոպ Մաշտոցի զորավոր այբուբենը՝ Ա-Թ (1-9), Ժ-Ղ (10-90), Ճ-Ջ (100-900), Ռ-Ք (1000-9000):

Աշակերտները խոսեցին նաև գումարման, հանման, բազմապատկման և բաժանման նշանների ծագման մասին: Ներկայացվեց աստվածաբան Հրաչյա Ավետիսյանի դիտարկումները թվերի մասին. 1-ը աստվածային թիվ է, 2-ը՝ վկայության, 3-ը՝ աստվածային երրորդության, 4-ը՝ փորձության, 6-ը՝ մարդու, 7-ը՝ կատարելության, 8-ը Հիսուս Քրիստոսի թիվն է, շրջված 8-ը՝ ∞՝ հավիտենականության խորհուրդ ունի: 666-ը հակաքրիստոսի թիվն է:

Ներկայացրեցին փոքրիկ ներկայացումներ, որտեղ տրամաբանությունը փրկում է դժվար իրավիճակում հայտնված մարդուն:

Միջոցառումը ընդմիջվում էր աշակերտների պարով և երգով:

Ներկաների վրա այն թողեց անջնջելի տպավորություն:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6139 | 0 | 0
Facebook