Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Որ վիրավորանքը տեղ չհասնի

15:06, çarşamba, 23 kasım, 2016
Որ վիրավորանքը տեղ չհասնի
     Ռուսաստանում մի շարք քահանաներ բողոքում են՝ հավատացյալների զգացմունքների վիրավորանքը քրեականացնելու դեմ: Թվում է, թե այստեղ հակասություն կա: Բայց իրականում այդ քահանաներն, իմ կարծիքով, ճիշտ են: Իհարկե, հավատացյալների զգացմունքները վիրավորելը խիստ դատապարտելի վարքագիծ է: Եթե դու իրական քրիստոնյա ես, ապա երբեք չես վիրավորի նաեւ մահմեդականի, հրեայի կամ բուդհայականի կրոնական զգացմունքները: Եթե քո հավատքը խորն է, ապա դու պետք է հասկանաս նաեւ դիմացինիդ հավատքի խորությունը՝ անգամ այն դեպքում, եթե նրա դավանաբանությունն ու ծիսակարգերը չեն համընկնում քոնի հետ: Կարելի է ասել՝ հավատա ինքդ եւ թույլ տուր, որ ուրիշները հավատան իրենց ձեւով կամ ընդհանրապես չհավատան: Բայց կրոնական զգացմունքները պաշտպանել քրեական օրենսգրքով ինձ թվում է՝ լավ գաղափար չէ: Դրանով կարծես թե նսեմացվում է հավատքի նշանակությունը. եթե ամեն մի ամբախ-զամբախ խոսացող կարող է իմ սրբությունները վիրավորել, ուրեմն դրանք թերեւս այնքան էլ անսասան չեն: Իհարկե, ինչպես ցանկացած վիրավորանք, կրոնական հողի վրա վիրավորանքը նույնպես կարող է դատաքննության առարկա դառնալ, եթե ինչ-որ քաղաքացի կամ քաղաքացիների խումբ իրեն վիրավորված է զգում: Սակայն այդ ամենը՝ քաղաքացիական իրավահարաբերությունների սահմաններում: Քրեականացմանը սովորաբար կողմ են լինում եկեղեցական «պետերը» ՝ իրենց կյանքի հարմարավետությունն ապահովելու նպատակով: Իսկ ամենաիդեալական տարբերակն այն է, երբ մարդուն հնարավոր չէ վիրավորել: Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ նրա հոգեւոր համոզմունքներն այնքան ամուր են, որ ցանկացած հարձակում իրեն թվում է պարզապես օդի տատանում: Ես ինքս, ցավոք, հեռու եմ իդեալից, եւ, մասնավորապես, ֆեյսբուքյան խայթոցները ամիսը մեկ-երկու անգամ «տեղ են հասնում»: Ինչ խոսք, պետք է զսպել սեփական «էգոն» եւ կատարելագործվել ամեն օր: …Բուդհայական Վարպետի մոտ, որը վաղուց արդեն չի զբաղվում մենամարտերով, գալիս է մի երիտասարդ եւ հրավիրում է մարտի: Վարպետը ներողամտորեն ժպտում է: Պատանին սկսում է ծաղրել Վարպետին, դատողություններ անել նրա տարիքի եւ անկարողության մասին, բայց Վարպետը շարունակում է ժպտալ: Երիտասարդն է՛լ ավելի է փրփրում ու անցնում է ուղիղ հայհոյանքների, իսկ Վարպետը շարունակում է նստել նույն դիրքում: Երբ հյուրը հեռանում է, Վարպետի աշակերտները զարմանքով դիմում են ուսուցչին՝ ինչո՞ւ չէիր պատասխանում: Վարպետը բացատրում է. «Երբ ինչ-որ մեկը գալիս է ձեր տուն ու նվեր բերում, իսկ դուք այդ նվերը չեք ընդունում, նա ի՞նչ է անում: Իհարկե, վերցնում է իր նվերը եւ դուրս գալիս ձեր տնից: Նվերը մնում է իրեն»: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4874 | 0 | 0
Facebook