#Երևան #ԷլՔուվեյթ
Երևանի քաղաքապետը հանդիպել է ՀՀ-ում Քուվեյթի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ ալ Էնեզիի հետ.
#ՏարոնՄարգարյան. «Հայաստանի և Քուվեյթի միջև հարաբերությունները զարգանում են բնականոն հունով, և տարեցտարի ընդլայնվում է երկկողմ համագործակցությունը: Նաև այս ամենը հաշվի առնելով` մենք մեծապես կարևորում ենք երկու մայրաքաղաքների միջև երկուստեք հարաբերությունների ամրապնդումը: Այս հարցում, անշուշտ, մեծ է ինչպես Ձեր դերը, պարոն դեսպան, այնպես էլ Քուվեյթում Հայաստանի Հանրապետության դեսպանի դերը: Ինչպես գիտեք, արդեն պատրաստ է նաև Երևանի և Էլ-Քուվեյթի միջև բարեկամության մասին համաձայնագրի նախագիծը, որը, համոզված եմ, նաև Ձեր աջակցությամբ, շուտով կստորագրվի, ինչը հնարավորություն կտա սերտ համագործակցություն ծավալել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում»