Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի կարծր պատասխանը հայ պատգամավորին ծափահարության է արժանացել

20:32, pazartesi, 21 kasım, 2016
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի կարծր պատասխանը հայ պատգամավորին ծափահարության է արժանացել

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հյուլուզի Աքարը հասկացրել է, որ եթե նույնիսկ ամբողջ աշխարհը հակառակն ասեր, ապա «դրանից չէր փոխվի այն իրողությունը, որ ցեղասպանություն չի եղել»:

Աքարն այս հայտարարությունը կատարել է Ստամբուլում ընթացող ՆԱՏՕ-ի անդամ երկրների խորհրդարանների 62-րդ համաժողովի աշխատանքը ներկայացնող ասուլիսի ընթացքում:

Այս հայտարարությունից հետո խոսք վերցրած հայազգի պատգամավոր Կորյուն Նահապետյանն ընդգծել է, որ հայոց ցեղասպանությունը ճանաչել է 26 պետություն, և հարկ չկա, որ այս հարցի վերաբերյալ որևէ մեկը կասկած հնչեցնի:

Ի պատասխան` Աքարն հայտարարել է. «Երբ Գալիլեյը 16-րդ դարում ասում էր, թե Երկիրը պտտվում է, ամբողջ աշխարհն հակառակն էր ասում, բայց դրանից իրողությունը չփոխվեց, և աշխարհը շարունակում էր պտտվել: Ուրեմն, եթե նույնիսկ ամբողջ աշխարհն ասի, թե ցեղասպանություն է եղել, դրանից չի փոխվի այն իրողությունը, որ այն չի եղել»:

Սիրիայում և Իրաքում Թուրքիայի ներկայությունը քննադատող հայ պատգամավորին տրված կարծր պատասխանը ևս դահլիճը ծափահարությամբ է ընդունվել:

Հայ պատգամավորի այն մեղադրանքին, թե Թուրքիան ռազմական միջամտություն է իրականացնում Հալեպում, թուրքական բարձրաստիճան զինվորականը պատասխանել է. «Թուրքիայի զինված ուժերը չնչին իսկ միջամտություն չունեն Հալեպի կռիվներում: Եթե թեկուզ մեկն ապացուցի, թե Թուրքիան Հալեպում անգամ մեկ գնդակ է արձակել, ես հրաժարական կտամ: Այդպիսի հայտարարությունն անազնվություն է ու ստախոսություն»:

Աքարն հատուկ ընդգծել է, թե ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի հարաբերություններն էլ ավելի են ամրապնդվելու:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4320 | 0 | 0
Facebook