Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Գիտնականները պարզել են, թե որն է աշխարհի ամենատարօրինակ լեզուն

17:14, pazartesi, 21 kasım, 2016
Գիտնականները պարզել են, թե որն է աշխարհի ամենատարօրինակ լեզուն

Օսլոյի համալսարանի գիտաշխատողները աշխարհի ամենաարտասովոր լեզուների մասին հետազոտություն են կազմակերպել եւ հանգել այն եզրակացության, որ ուսումնասիրության համար ամենատարօրինակ լեզուն պիրախանն է՝ Բրազիլիայի ամազոնյան ջունգիների բնակիչների լեզուն, հայտնում է Planet-today–ը։

Մի խումբ մասնագետներ պրոֆեսոր Ռոլֆ Թեյլի հետ միասին ուսումնասիրել են ՝ այդ ժողովրդի հետ շփումներին նվիրված Դենիել Էվերեթի աշխատությունները։ Այդ ժողովրդի լեզուն շատ է տարբերվում նորվեգերենից ու անգելերից, ընդ որում բազմաթիվ սուլող հնչյուններ ունի։ Ցեղի անդամները իրար սուլում են ուղերձներ, որոնք տարբերվում են իրենց մեղեդայնությամբ ու առոգանությամբ։

Այդ ցեղի անդամները հաղորդակցության նման միջոց են ընտրել, որովհետեւ այդ հնչյունները կարող են ավելի հեռու տարածությունների վրա լսվել, ինչն օգնում է օրինակ ջունգլիներում մոլորվելու դեպքում։ Սուլող հնչյունների միջոցով նաև որսի ժամանակ հնարավոր է շփոթության մեջ գցել զոհին։

Պիրախանում չկան թվեր, ինչը մասնագետներին չի զարմացնում, քանի որ այդ ժողովուրդը բնակվում է փոքր՝ 350 մարդուց բաղկացած խմբերով։ Այդ լեզվի բայերը ոչ մի ժամանակային խոնարհում չունեն, գոյականները եզակի ու հոգնակի թիվ չունեն, այդ ժողովրդի համար կարեւոր է միայն բառերի ենթատեքստը։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
5507 | 0 | 0
Facebook