Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Տարոն Մարգարյան. «Ամանորի տոնական միջոցառումները ևս պետք է անցկացվեն համեստ ձևաչափով»

13:46, pazartesi, 21 kasım, 2016
Տարոն Մարգարյան. «Ամանորի տոնական միջոցառումները ևս պետք է անցկացվեն համեստ ձևաչափով»

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է քաղաքապետի տեղակալներ Արամ Սուքիասյանի և Դավիթ Օհանյանի գլխավորությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որը սեղմ ժամկետում կներկայացնի մայրաքաղաքում Ամանորի տոնական միջոցառումների կազմակերպման և անցկացման համապարփակ ծրագիր:

Քաղաքապետի կողմից հստակ պահանջ է դրվել ծրագրի մշակման հիմքում դնել միջոցառումների համեստ ձևաչափով անցկացման սկզբունքը:
     «Ինչպես գիտեք, դեռ մայիս ամսին վերանայեցինք այս տարվա բյուջեով մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցները: Այդ ժամանակ էլ շեշտել էի, որ այդ վերանայումը կանդրադառնա հատկապես մշակութային խոշոր միջոցառումների համար նախատեսված գումարների վրա:
     Ամանորի տոնական միջոցառումները ևս այդ շարքում էին և, ըստ այդմ, անհրաժեշտ է մշակել միջոցառումների համեստ ձևաչափով անցկացման ծրագիր:
     Նաև նկատի ունեցեք, որ պետք է հիմնականում ուշադրության կենտրոնում պահենք սոցիալական ուղղվածության ծրագրերը», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել ծրագիրն ամբողջացնելուց հետո այն ներկայացնել հանրությանը:

Վարչական շրջանների ղեկավարներին, Երևան քաղաքի գլխավոր դիզայներին, արտաքին ձևավորման և գովազդի վարչությանն ու «Երքաղլույս» ՓԲԸ-ին էլ հանձնարարվեց սկսել մայրաքաղաքի տոնական ձևավորման նախապատրաստական աշխատանքներն ու սահմանված ժամկետում ապահովել Երևանի տոնական տեսքը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1578 | 0 | 0
Facebook