Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Անատոլ, Արթուր և Էդվարդ անունը կրող տղամարդկանց սեղմ բնութագրերը

21:28, pazar, 20 kasım, 2016
Անատոլ, Արթուր և Էդվարդ անունը կրող տղամարդկանց սեղմ բնութագրերը

Անատոլ անունը ծագել է հունարեն «անատոլե» (նշանակում է «արևելք») բառից: Այս անունը կրող գրեթե բոլոր տղամարդիկ աշխատասեր են ու խիստ տնտեսող: Նրանք չեն սիրում սոցիալական պարտավորությունների լուծը կրել և փորձում են խուսափել հարկեր վաճարելուց: Նրանց հարկավոր է հանրային պարտավորություններից ազատ կյանք:

Անատոլ անունը կրող մարդիկ ավելի հաճախ ազատական մասնագիտությունների ոլորտում են: Նրանք սիրում են գրականություն և արվեստներ, սիրում են ստեղծագործել վայրի բնության գրկում, գյուղական մենության մեջ: Նրանք քաղաքներում լիարժեք հարմարավետություն չեն գտնում, ասես շնչահեղձ են լինում, և մի տեսակ բանտարկված են իրենց զգում:

Անատոլները համառ են, և երբ նրանց գլխում մի գաղափար է ծագում, գրեթե միշտ այն իրականացնում են: Նրանց նախանձը վտանգավոր է: Լինելով զգացմունքային ու կրքոտ` նրանք սարսափելի սիրահարներ են:

Անատոլների հմայիլ գույնը գորշ գույնն է, բույսը՝ ուղտափուշը, քարը՝ հասպիսը, կարգախոսը՝ «Նպատակին հասնելու համար անել հնարավորինը»:

Այս անունը կրողներից առավել հռչակավորը ֆրանսիացի գրող Անատոլ Ֆրանսն է:


     Արթուր
անունը կելտական «arz» բառի հենքի վրա է «կառուցվել» և «արջ» է նշանակում:

Այս անունը կրող տղամարդիկ բծախնդրության աստիճան ազնիվ են, կանոնակարգված, բայց` շատ դյուրազգաց: Նրանք ոչ մի վիրավորանք չեն կարողանում մարսել, և նրանց կողքին ապրելը դժվար է: Հանդարտաբարո են, չափավոր, բայց՝ մի քիչ սառը, թեպետ պատահում է, որ այդ արտաքուստ սառնությունն անհետանում է, ու նրանք դառնում են զվարթաբարո և հաճելի ընկեր:

Արթուրները հաճախ անհանդուրժող են և շատ դժվարությամբ են նահանջում իրենց սկզբունքներից: Նրանք սիրում են իրենց ընտանիքը և անձնվեր զավակ են: Նրանք լրջմիտ, հանդարտաբարո և հաստատակամ մարդիկ են: Այնուամենայնիվ, կարող են թունդ սիրահարվել ու ինքնատիրապետումը կորցնել:

Արթուրների հմայիլ գույնը կանաչն է, բույսը` օշինդրը, քարը` բերիլիումը, կարգախոսը` «Միշտ ուղիղ առաջ գնալ» -ը:

Առավել նշանավոր անվանակիրը գերմանացի փիլիսոփա և գրող Արթուր Շոպենհաուերն է:


     Էդվարդ
անունը գերմանական «ed» -ի, որ նշանակում է «ունեցվածք, հարստություն» և «ward» -ի, որ նշանակում է «պահապան», միաձուլման արդյունք է:

Այս անունը կրողները սիրում են մեծարանքներ ընդունել, նրանք սիրում են «թվացնել», թե իրենք եղածից ավելին են, բայց եթե անհրաժեշտ է լինոմ, նրանք ավելի նշանակալի երևալուն ծառայող «դիմակը» խնամքով հեռացնում են ու միշտ կարողանում են իրենց «դեմքը փրկել»: Սրանք հանդարտաբարո ու կեցվածք ընդունող մարդիկ են, որոնք չունեն այն մտավոր կարողությունը, ինչպիսին փորձում են ներկայացնել: Նրանք ճարպիկ են ու ճկուն:

Նրանց միտքը խորաթափանց է ու կշռադատող, երևակայությունը՝ թեթև ու նրբամիտ: Թեպետ նրանք բոլորի վրա մեղրածոր անձի տպավորություն են թողնում, բայց կարող են ինտիմ իրավիճակներում լինել խայթող, կոշտ ու կտրուկ: Էդվարդներն ավելի շատ նյութապաշտ են, քան իդեալիստ ու շատ են տարված կանանցով: Նրանց սիրային արկածները բազմաթիվ են, որը զբաղեցնում է նրանց ժամանակի մեծ մասը, բայց դա չի խանգարում, որ նրանք լավ ամուսին ու լավ հայր համարվեն, հպարտանան տան գլխավորի՝ որոշակի բռնակալության արգասիք իրենց իշխանությամբ:

Էդուարդների հմայիլ գույնը կանաչն է, բույսը՝ հափրուկը, քարը՝ դահանակը (մալախիտ), կարգախոսը՝ «Դեպի՛ փառք ու պատիվ» -ը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3440 | 0 | 0
Facebook