Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Քաղաքապետը վարչական շրջանների աշխատանքների գնահատման ու վերլուծության օգոստոս ամսվա արդյունքների մասին

12:01, salı, 18 ekim, 2016
Քաղաքապետը վարչական շրջանների աշխատանքների գնահատման ու վերլուծության օգոստոս ամսվա արդյունքների մասին

Երևանի քաղաքապետը վարչական շրջանների աշխատանքների գնահատման ու վերլուծության օգոստոս ամսվա արդյունքների մասին.

#ՏարոնՄարգարյան. «Յուրաքանչյուր վարչական շրջան պարտավոր է իր աշխատանքները կազմակերպել այնպես, որ գնահատման աղյուսակային ընդհանուր սանդղակում ներառված բոլոր ոլորտներում կարողանա ապահովել առաջընթաց: Գնահատման համակարգում ընդգրկված են այն ոլորտները, որոնք ապահովում են մայրաքաղաքի համաչափ զարգացումը: Իսկ այն պատկերը, որն արձանագրվել է Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն և Աջափնյակ վարչական շրջաններում, նշանակում է, որ թերացումներ կան մի քանի ոլորտներում, ինչի արդյունքում էլ այս երեք վարչական շրջանները մշտապես հայտնվում են վերջին հորիզոնականներում: Սա անթույլատրելի է: Մենք չպետք է սահմանափակվենք միայն համապատասխան բաժինների աշխատակիցներին նկատողություններ հայտարարելով: Պատկերն իսկապես մտահոգիչ է և պետք է լրջորեն վերանայել, ընդհուպ նաև ազատել աշխատանքից այն ոլորտների պատասխանատուներին, որտեղ կրկնվում են թերացումները»

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1783 | 0 | 0
Facebook