Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Տարոն Մարգարյան. «Շատերը տեղյակ չեն, որ պարզեցվել է քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացը, և որ նույնիսկ կարելի է դիմել էլեկտրոնային տարբերակով»

18:02, pazartesi, 17 ekim, 2016
Տարոն Մարգարյան. «Շատերը տեղյակ չեն, որ պարզեցվել է քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացը, և որ նույնիսկ կարելի է դիմել էլեկտրոնային տարբերակով»
    
Երևանի քաղաքապետը անդրադարձել է վերջին շրջանում մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, որոնց համաձայն այս կամ այն հասցեում շինարարություն է իրականացվում՝ առանց շինարարական թույլտվության.

    
#ՏարոնՄարգարյան. «Քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման, ինչպես նաև մայրաքաղաքում իրականացվող այս կամ այն շինարարական գործընթաց գտնվում է մեր ամենօրյա հսկողության տակ: Հետևաբար, նման անհարկի քննարկումներից խուսափելու համար քաղաքացիներին մատչելի կերպով ներկայացրեք շինթույլտվությունների տրամադրման ընթացակարգերն ու կանոնները, առավել ևս, որ մենք բավականին պարզեցրել ենք դրանք: Համոզված եմ, եթե քաղաքացին տեղյակ լինի, որ օրինակ տանիքի նորոգման համար անհրաժեշտ է նախ թույլտվություն ստանալ և, որ տվյալ թույլտվության համար երկար ժամանակ չի պահանջվում, ապա միանշանակ կդիմի ու չի գնա ապօրինության: Դրանով նա նախ կխուսափի վարչական պատասխանատվությունից, և իր կողմից իրականացվող աշխատանքը չի դիտարկվի որպես անօրինական շինարարություն: Շատերը տեղյակ չեն, որ պարզեցվել է քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացը, և որ նույնիսկ կարելի է դիմել էլեկտրոնային տարբերակով: Ըստ այդմ, քայլեր ձեռնարկեք հասարակության շրջանում իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ»

    
#խորհրդակցություն #քաղաքաշինությանոլորտ #վարչականշրջաներ
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1841 | 0 | 0
Facebook