Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Տարոն Մարգարյան. «Գետնանցումների վարձակալները պարտավոր են պատշաճ տեսքի բերել տարածքները»

17:29, pazartesi, 17 ekim, 2016
Տարոն Մարգարյան. «Գետնանցումների վարձակալները պարտավոր են պատշաճ տեսքի բերել տարածքները»
    
Աշխատանքային հերթական խորհրդակցությանը քաղաքապետն անդրադարձել է մայրաքաղաքի ստորգետնյա հետիոտնային անցումների և դրանց շահագործման ու պահպանման խնդրին.

    
#ՏարոնՄարգարյան. «Մայրաքաղաքի գետնանցումների հիմնական մասն այսօր տրված է վարձակալության: Ու թեև համապատասխան պայմանագրով ամրագրված են դրանց շահագործման պայմանները, գետնանցումների տեսքն այսօր հեռու է բավարար լինելուց: Դա ուղղակի անթույլատրելի է ու աններելի: Ըստ այդմ, գետնանցումների վարձակալների և դրանք շահագործողների հետ քննարկեք այս հարցը: Նրանք պարտավոր են սեփական միջոցներով և կարճ ժամկետներում պատշաճ տեսքի բերել տարածքները: Եթե վարձակալը կամ գետնանցումը շահագործող անձը չի կատարի պահանջը, ապա կվերանայվեն վերջինների հետ կնքված պայմանագրերը, քննարկման կդրվի նաև նրանց փոփոխման հարցը: Այս հարցում պետք է լինենք կոշտ և պահանջողի դերում»

    
#խորհրդակցություն #գետնանցումներ #կոմունալոլորտ #վարչականշրջաներ
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1365 | 0 | 0
Facebook