Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ֆրեզնոյից բժիշկների թիմը Հայաստան է բերել 4 թվային խցիկ աչքի ցանցաթաղանթի հետազոտության համար

22:54, cumartesi, 15 ekim, 2016
Ֆրեզնոյից բժիշկների թիմը Հայաստան է բերել 4 թվային խցիկ աչքի ցանցաթաղանթի հետազոտության համար
     Ֆրեզնոյից բժիշկների թիմը Հայաստան է բերել 4 թվային խցիկ աչքի ցանցաթաղանթի հետազոտության համար (digital retinal camera): Երկու խցիկ տեղադրվել է Երեւանի կլինիկաներում, երրորդը՝ Գյումրիում, չորրորդը՝ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում:

Ֆրեզնոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս Պերճ Ապգարյանը եւ «Universal Pharma» եւ «Ultra Clinics» ընկերությունների ներկայացուցիչ Քուլդիփ Թուսուն նշել են, որ այդ խցիկները հիմնականում օգտագործում են դիաբետիկ ռետինոպատիայի եւ շաքարախտ ունեցող հիվանդների ցանցաթաղանթի ուսումնասիրման համար (շաքարախտը, ինչպես գիտենք, բացասաբար է ազդում աչքի արյունատար անոթների եւ նյարդերի վրա եւ դրանով վնասում տեսողությունը):

Երկօրյա այցի ընթացքում Ֆրեզնոյի բժիշկները հասցրել են այդ սարքի օգնությամբ զննել ավելի քան 70 հիվանդի: Նրանց թվում եղել են շատ հետաքրքիր դեպքեր, նշել է Քուլդիփ Թուսուն: Այդ հիվանդների ուսումնասիրության արդյունքները բժիշկները կտանեն իրենց հետ, որպեսզի քննարկեն գործընկերների հետ: Ավելին՝ նրանք տեսել են նաեւ այսպես կոչված ցերեկային կուրությամբ տառապող հիվանդների, որոնք ցերեկը չեն կարողանում նորմալ տեսնել, իսկ մթության մեջ տեսնում են: Բժիշկ Քուլդիփ Թուսուն նշեց, որ դա շատ հազվադեպ հիվանդություն է, եւ ինքն առաջին անգամ է իր պրակտիկայում նման հիվանդների տեսնում:

«Մենք գործընկերների հետ կքննարկենք այդ հիվանդներին եւ կփորձենք նրանց օգնելու միջոց գտնել», - նշել է մասնագետը:

Ամերիկացի բժիշկների՝ հայրենիք վերադառնալուց հետո նրանց բերած թվային խցիկները կօգտագործեն հայ ակնաբույժները, որոնք, ըստ ամերիկացի մասնագետների գնահատականների, լավ գիտելիքներ ունեն, սակայն ավելի ժամանակակից սարքավորումների կարիք ունեն: Հայ բժիշկները պատրաստել են սարքերի եւ գործիքների ցուցակը, որոնք այստեղ պակասում են, իսկ ամերիկացի բժիշկները խոստացել են անել հնարավոր ամեն բան դրանք հաջորդ այցի ժամանակ բերելու համար: Այցը կկայանա, ամենայն հավանականությամբ, հաջորդ տարի:

Հիշեցնենք, որ Ֆրեզնոյից բժիշկների թիմը երկօրյա այցի ժամանակ ավելի քան 300 հետազոտություն եւ խորհրդատվություն է անցկացրել, ինչպես նաեւ Երեւանում, Գյումրիում եւ Ստեփանակերտում մոտ 100 անվճար վիրահատություն է իրականացրել:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2966 | 0 | 0
Facebook