Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ինչո՞ւ է «փոստ»-ն այդ անունը ստացել

22:32, perşembe, 13 ekim, 2016
Ինչո՞ւ է «փոստ»-ն այդ անունը ստացել

Բոլոր նամակներն ու ծանրոցներն այս հիմնարկությունն է առաքում, և աշխարհի երկրների մեծ մասում այս հաստատության անունը գրեթե նույնն է: Ո՞ր լեզվին ու երկրին ենք մենք պարտական աշխարհով մեկ տարածված այդ եզրի համար:


     Հարցի պատասխանն ստանալու համար դարձյալ պետք է հին Հռոմ «մեկնենք», որովհետև այս քաղաքի ստեղծած կայսրությունում է պատշաճ հիմքերի վրա դրվել այլ երկրներում ևս գոյություն ունեցող այն ծառայությունը, որի պարտականությունն էր անխափան իրականացնել պաշտոնական գրությունների արագ առաքումը: Մի խոսքով, Ք. ա. առաջին դարում, երբ Հռոմն արդեն աշխարհակալ կայսրություն էր և շարունակում էր ընդարձակվել, անհրաժեշտություն առաջացավ անխափան ու արագ գործող մի այնպիսի համակարգ ստեղծել, որը ժամանակին կայսրության տարբեր երկրամասեր կհասցնի կենտրոնի որոշումները և այլ կարևոր գրությունները: Այդ ժամանակներում սուրհանդակների և նրանց ձիերի հանար նախատեսված «հանգստի վայր» -երը, այլ կերպ ասած` ախոռները, լատիներենով «posta» էին անվանվում: Նամակներն արագ տեղ հասցնելու համար սուրհանդակներին հատկացված էին երկանիվ կառքեր, որոնց լծվում էր երկուսից տասը ձի (պայմանավորված հրատապության աստիճանով) և որոնց «posta» -ներում փոխում էին:

«Փոստ» -ը երկար ժամանակ կայանատեղի է նշանակել, և միայն հետագայում է ամբողջ ծառայության վրա տարածվել ու «որդեգրվել» աշխարհի բազում պետությունների կողմից (Գերմանիայում` Deutsche Post, Իտալիայում` Post italian, Իռլանդիայում` An Post, Ալբանիայում` Posta Shqiptare, ԱՄՆ-ում` US Postal և այլն):

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3725 | 0 | 0
Facebook