Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ամերիկացի ջազ երգչուհի Դի Դի Բրիջվոթերին

16:38, perşembe, 13 ekim, 2016
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ամերիկացի ջազ երգչուհի Դի Դի Բրիջվոթերին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Երևան Ջազ Ֆեստ 2016» փառատոնին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող աշխարհահռչակ ամերիկացի ջազ երգչուհի Դի Դի Բրիջվոթերին:

Ողջունելով հյուրին և գնահատելով երգչուհու դերը ջազի տարածման գործում՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանը ևս ունի իր ջազային ավանդույթները, որոնք բարձր են գնահատվում աշխարհում:
     «2012 թվականից մենք ամեն տարի ապրիլի 30-ին նշում ենք Ջազի միջազգային օրը։ Ի դեպ, Երևանն առաջիններից մեկն էր, որ պաշտոնապես սկսեց նշել այս տոնը, ինչը մեկ անգամ ևս փաստում է մեր քաղաքում ջազի մասսայականությունն ու հանրային լայն ընկալումը: Եվ տարեցտարի այդ օրը Երևանը հյուրընկալում է բազմաթիվ հանրահայտ ջազմենների, ովքեր իրենց հայ գործընկերների հետ միասին, կազմակերպվող բացօթյա համերգի շրջանակում, կատարողական բարձր վարպետությամբ Ջազի միջազգային օրը դարձնում են իսկապես տոնախմբություն բոլոր երկրպագուների համար: Վստահ եմ, որ այսօր կայանալիք Ձեր համերգը ևս կանցնի բարձր մակարդակով, որի շրջանակում անձամբ կհամոզվեք ջազի երախտավորների հանդեպ հայ հանդիսատեսի կողմից դրսևորվող ջերմ վերաբերմունքի մեջ», - նշել է քաղաքապետը։
     Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ հյուրընկալության համար՝ Դի Դի Բրիջվոթերը կիսվել է մայրաքաղաքի մասին իր տպավորություններով և նշել, որ Երևանն ու, առհասարակ, հայկական մշակույթն իրեն ոգեշնչել են և ստեղծագործական նոր մտահղացումներ տվել:
     «Պարոն քաղաքապետ, իսկապես հիացած եմ Երևանի ջերմությամբ ու գեղեցկությամբ: Հաճելի է գտնվել մի հինավուրց քաղաքում, որը շուրջ 3000-ամյա պատմություն ունի: Նաև հասցրել եմ արդեն զգալ Ձեր քաղաքի բնակիչների ջերմ վերաբերմունքն ու համամիտ եմ Ձեզ հետ, որ դրա կրկնապատիկը կվայելեմ այսօրվա համերգի ժամանակ: Պետք է նաև խոստովանեմ, որ Երևանը դարձավ ինձ համար ստեղծագործական նոր մտահղացումների ներշնչանքի աղբյուր, ինչն անպայման կարտացոլվի իմ նոր գործերում», - նշել է Դի Դի Բրիջվոթերը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1938 | 0 | 0
Facebook