Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ուֆոլոգները կենդանիների մնացորդներ են նկատել Մարսի մակերեսի լուսանկարների վրա

22:05, salı, 11 ekim, 2016
Ուֆոլոգները կենդանիների մնացորդներ են նկատել Մարսի մակերեսի լուսանկարների վրա

Opportunity մարսագնայի տեսախցիկները Մարսի մակերեսին արտասովոր օբյեկտներ են ֆիքսել։ Մարսի վրա հին ժամանակներում կյանքի գոյության մասին ուֆոլոգները հայտարարել են այն բանից հետո, երբ ՆԱՍԱ—ն համացանցում հրապարակել է Մարսի մակերեսի հերթական լուսանկարները, որոնք հետազոտական սարքը Երկիր էր փոխանցել, գրում է Informing-ը։

Այս անգամ ուֆոլոգները վստահ են, որ օբյեկտիվը ֆիքսել է ինչ- որ հին մարսաբնակ կենդանիների մնացորդներ։ Ընդ որում տարբեր կարծիքներ կան, թե ինչի նման են եղել այդ արարածները։ Ոմանց թվում է, թե դրանք հսկայական ծովախեցգետիններ են, մյուսներն էլ համարում են, որ դրանք ավելի շատ կարիճ են հիշեցնում։

Հետազոտողները նշում են, որ հին ժամանակներում այդ մոլորակի վրա կյանքի գոյությունը ամենեւին էլ չի հակասում մեր օրերում դրա վրա կյանքի բացակայության մասին տեղեկություններրին։ Դրա համար էլ ուֆոլոգները շարունակում են ուշադիր ուսումնասիրել Մարսի լուսանկարները։ Նրանք արդեն բազմիցս համոզմունք են հայտնել, որ հին ժամանակներում այդ մոլորակի վրա կյանք եղել է։ Չնայած ՆԱՍԱ-ի ներկայացուցիչները հերքում են դա՝ վստահեցնելով, որ այդ բոլոր արտասովոր օբյեկտները ոչ թե կենդանի արարածների մնացորդներ են, այլ ապարներ, որոնք արտասովոր ձեւ են ստացել զանազան կլիմայական գործընթացների ազդեցության տակ։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3021 | 0 | 0
Facebook