Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Թումանյանական հեքիաթների հերոսների շքերթ՝ Արևի քաղաքում

22:30, cumartesi, 08 ekim, 2016
Թումանյանական հեքիաթների հերոսների շքերթ՝ Արևի քաղաքում

«Երևան՝ արևի քաղաք» կարգախոսով վաղ առավոտից մեկնարկած «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում մանուկների համար ևս կազմակերպվել են բազմաբնույթ միջոցառումներ, որոնց շարքն այս տարի համալրվել է նորամուծությամբ՝ հեքիաթների հերոսների շքահանդեսով:

Շքահանդեսը մեկնարկել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանից, որտեղից թումանյանական մանկական ստեղծագործությունների հայտնի հերոսները քայլերթով շարժվել են դեպի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն՝ ճանապարհին ողջունելով և շնորհավորելով փոքրիկ երևանցիներին և անցորդներին:
     Շքահանդեսն անցել է նաև Սայաթ-Նովա, Աբովյան փողոցներով՝ մինչև Հանրապետության հրապարակ, որտեղ փոքրիկներին սպասում էր ևս մեկ անակնկալ:
     Այս անգամ տոնական մթնոլորտն ու բարձր տրամադրությունը թումանյանական հերոսները տեղափոխել էին մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարան, որտեղ քիչ անց նրանց միացել են նաև Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները՝ գործիքային կատարումներով և անակնկալ ֆլեշ մոբով:
     Շնորհավորելով Երևանի տոնը և իրենց գոհունակությունը հայտնելով նմանատիպ նախաձեռնության համար՝ ծնողները կարևորել են երեխաների համար նմանօրինակ միջոցառումների անցկացումն ու շնորհակալություն հայտնել քաղաքապետարանին՝ բազմաբովանդակ ու հագեցած միջոցառումների համար:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2343 | 0 | 0
Facebook