Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Սառա Եսայանը, Ռաֆայել Քոթանջյանը, Միհրան Հարությունյանն ու Արթուր Ալեքսանյանն ստացան «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումները

21:22, cumartesi, 08 ekim, 2016
Սառա Եսայանը, Ռաֆայել Քոթանջյանը, Միհրան Հարությունյանն ու Արթուր Ալեքսանյանն ստացան «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումները

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու հոկտեմբերի 5-ի որոշումը, մայրաքաղաքի 2798-րդ տարեդարձի առթիվ հանդիսավոր պայմաններում, Երևանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի բժիշկ-ռևմատոլոգ, ՀՀ վաստակավոր բժիշկ Սառա Եսայանին, դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին,

Ռուսաստանի և Հայաստանի չեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, Ռուսաստանի Դաշնության միջազգային կարգի սպորտի վարպետ Միհրան Հարությունյանին
և հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն, 2016թ. ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին:

Շնորհավորելով և հանձնելով հավաստագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ Երևանի պատվավոր քաղաքացու պատվաբեր կոչումը նրանցից յուրաքանչյուրն իրավամբ վաստակել է: Եվ սա, ըստ էության, Հայաստանի Հանրապետության, նաև համայն հայության մայրաքաղաք Երևանի պատիվը միշտ բարձր պահելու նրանցից յուրաքանչյուրի ներդրած ջանքերի ու նրանց նվիրվածության յուրովի գնահատանքն ու գնահատականն է:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2277 | 0 | 0
Facebook