Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է տոնախմբող էրեբունցիներին

21:13, cumartesi, 08 ekim, 2016
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է տոնախմբող էրեբունցիներին

Մայրաքաղաքի ծննդյան օրը տոնախմբող երևանցիների ու հյուրերի հետ անցկացնելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է 2798-ամյակը նշող տոնական մայրաքաղաքում:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է Էրեբունի փողոցում, որը վերածվել էր տոնական մեծ բացօթյա ազգային տոնահանդեսի, և ուրախացող երևանցիների ուղեկցությամբ ծանոթացել փողոցի ողջ երկայնքով ներկայացված ժողովրդական արվեստի գործերին, ազգային խաղերի, տարազի ու խոհանոցի ավանդույթների ցուցադրություններին՝ մայրաքաղաքի ծննդյան օրվա առթիվ շնորհավորելով բոլորին:
     Միջոցառումներին մասնակից բնակիչներն էլ փոխադարձաբար շնորհավորել են Երևանի քաղաքապետին՝ վստահեցնելով, որ Էրեբունի փողոցում արդեն ավանդական դարձած այս տոնախմբությունն իսկապես կայացել է, ու ամեն տարի անհամբերությամբ են սպասում հարազատ քաղաքի ծննդյան օրվան, որ կրկին առիթ ունենան նաև լիասիրտ տոնախմբելով իրենց սերն արտահայտելու Երևանի հանդեպ:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1719 | 0 | 0
Facebook