Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Տարոն Մարգարյան. «Ձեզանից յուրաքանչյուրն իր նվիրված աշխատանքով իր ավանդն է բերել մեր սիրելի մայրաքաղաքի զարգացմանն ու բարօրությանը»

18:12, cumartesi, 08 ekim, 2016
Տարոն Մարգարյան. «Ձեզանից յուրաքանչյուրն իր նվիրված աշխատանքով իր ավանդն է բերել մեր սիրելի մայրաքաղաքի զարգացմանն ու բարօրությանը»

Երևանի 2798-ամյակի առթիվ քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված ընդունելության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել տարբեր ոլորտներում բազմամյա գործունեություն ծավալած անձանց,
    
     «Բարի ավանդույթ է դարձել մեր մայրաքաղաքի ծննդյան օրվան նվիրված տոնակատարության օրը, ամփոփելով տարվա ընթացքում կատարածը, բարձրաձայնել ձեռքբերումների ու հաջողությունների մասին: Տոնական այս օրը առիթ է` ըստ արժանվույն գնահատելու նրանց, ում աշխատանքի շնորհիվ են նաև արձանագրվել այդ հաջողությունները: Եվ ուրախությամբ պետք է փաստեմ, որ մեր սիրելի մայրաքաղաքում իսկապես քիչ չեն ձեռքբերումները: Այսօր այստեղ հավաքվել են իրենց նվիրված աշխատանքով այդ ամենն իրականացնող մարդիկ, նրանք, ովքեր արել ու անում են հնարավորը, որպեսզի Արևի քաղաք մեր Երևանն ավելի լավը դառնա և, անկախ բազմադարյա իր պատմությունից, շարունակի մնալ երիտասարդ, օրեցօր զարգացող ու ծաղկող: Հարգելի´ բարեկամներ, ձեզանից յուրաքանչյուրն իր նվիրված աշխատանքով իր ավանդն է բերել մեր սիրելի մայրաքաղաքի զարգացմանն ու բարօրությանը և արժանիորեն վաստակել է այսօրվա գնահատանքը: Սրտանց շնորհավորում ու ամենայն բարիք եմ մաղթում ձեզ և ձեր ընտանիքներին»

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1638 | 0 | 0
Facebook