Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐ ՍՐԲԱԶԱՆ՝ ԿԱՐԵԿԻՆ ԲԵԿՉՅԱՆԻ ԱՅՑԸ ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈ՜ ՌՈՒԲԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

11:20, perşembe, 14 temmuz, 2016
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐ ՍՐԲԱԶԱՆ՝ ԿԱՐԵԿԻՆ ԲԵԿՉՅԱՆԻ ԱՅՑԸ ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈ՜ ՌՈՒԲԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ
     Երեք բժիշկ՝ Վարդան Խաչատրյանից տեղեկացանք, որ Ռուբենին տեսության էր եկել Գերմանիայի հայության հոգևոր հայր, Սրբազան՝ Կարեկին Բեկչյանը: Նա հետաքրքրված էր Ռուբենի, թե հայաստանյան, թե Գերմանիայի կլինիկայում Ռուբենի հետ կատարված ողջ բժշկական գործողությունների ընթացքով: Ընթացքը և հետագա բուժումները նրան մանրամասն ներկայացրել էր և պարոն Խաչատրյանը, և կլինիկայի պրոֆեսորը: Ռուբենի ապաքինման գործընթացը շատ արագ է կատարվում, ամեն օր նկատվում է դրական դինամիկա: Նրա ձախ ձեռքն ամբողջությամբ կարողանում է կատարել հրահանգները, շուտով աջ ձեռքն էլ կաշխատի, հուսանք, որ վերականգնողան աշխատանքների շնորհիվ կարող ենք ունենալ ավելի մեծ հաջողություններ:

Ռուբենը նորմալ խոսում, սնվում է, տրամդրությունը բարձր է։ Ռուբենին միացված հսկիչ մոնիտորները անջատել են, դրանք միացնելու կարիքն այլևս չկա։ Նախատեսված են ողնաշարի հետազոտություններ, որոնց արդյունքներով բժիշկ Վ.Խաչատրյանը կկազմակերպի քննարկումներ տարբեր կլինիկաներում, որից հետո կորոշվի բուժման հետագա ուղղությունը։

Սրբազանն իր աղոթքներով շուտափույթ առողջություն մաղթեց, ինչպես Ռուբենին, այնպես էլ մեր բոլոր վիրավոր տղաներին:
    
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4140 | 0 | 0
Facebook