Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Բանդայի գործով ամբաստանյալ Ամոյանը կանցնի դատահոգեբուժական քննություն

02:30, pazartesi, 10 haziran, 2013
Բանդայի գործով ամբաստանյալ Ամոյանը կանցնի դատահոգեբուժական քննություն

Ամբուլատոր փորձաքննության արդյունքը պատրաստ է: Քյարամ Ամոյանը գլխուղեղային հիվանդություն ունի: Մտածողությունը պրիմիտիվ է և սահմանափակ: Հոգեկա՞ն հիվանդ է, թե՞ ոչ, ստացիոնար քննությունը կպարզի: Դատավորը բավարարեց միջնորդությունը:
    
    

20-21 օր Քյարամը կպառկի հոգեբուժարանում, հետո կերևա` գիտակցել է ի՞նչ է անում, թե բուժման կարիք ունի ու պատասխանատու չէ իր քայլերի համար: Վկաների հարցաքննությունը շարունակվում է: Միակ բանը, որ հիշում է պարեկապահակային ծառայության աշխատակիցը` բրոնզագույն ջիպն է:


    

Բացի «չգիտեմ» -ից, դատարանում Վահե Եփրեմյանից այլ ցուցմունք չլսեցին: Ո՞վ էր վտանգավոր և ինչո՞ւ, այդպես էլ չէր իմացել: Ռազմիկ Մկրտչյանն էլ նույն նոտայից սկսեց ու շարունակեց: Վաղուց է ցուցմունք տվել, բան չի հիշում: Միայն ամբաստանյալ Արթուր Մկրտչյանին ճանաչեց:


    

Երկրորդ անգամ ամբաստանյալին տեսել է բանդայի պարագլուխ համարվող մահացած Գուրգեն Հայրապետյանի հետ: Նրան Ռազմիկ Մկրտչյանը լավ գիտեր, հորեղբոր ընկերն էր: Արտուշ Հակոբյանի պաշտպանը կասկածեց: Այդ ինչպե՞ս ոստիկանությունն իմացավ Ռազմիկ Մկրտչյանն ում, որտեղ է տեսել, որ կանչեց հարցաքննության: Ոչ թե կանչեց, այլ բերման ենթարկեց` պարզաբանեց վկան: Սկզբում կասկածյալ էր, հետո դարձավ վկա:


    

Ավելին պարզել չհաջողվեց: Իսկ ոստիկաններին չհաջողվեց բերման ենթարկել երկու վկաների: Անահիտ Մկրտչյանն անհայտ հասցեում է բնակվում, իսկ նախկին ոստիկան Հրայր Մարգարյանը հանրապետությունում չէ: Դատարավորն ընթերցեց նախնական ցուցմունքները:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5007 | 0 | 0
Facebook