Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Հայկական անկոտրում ոգու և պատմական մեր գոհարների հետ ևս մեկ անգամ առնչվելու հնարավորություն

19:53, Воскресенье, 23 Сентября, 2018 года
Հայկական անկոտրում ոգու և պատմական մեր գոհարների հետ ևս մեկ անգամ առնչվելու հնարավորություն

Հայկական անկոտրում ոգու և պատմական մեր գոհարների հետ ևս մեկ անգամ առնչվելու հնարավորություն ունեցան Քասախի Ա.Հովհաննիսյանի անվան 2 միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները դասվար Մ.Հովսեփյանի և իրենց ծնողների հետ միասին, ովքեր սեպտեմբերի 22-ին այցելեցին Սարդարապատի հուշահմալիր` ՀՀ և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակներում:
     Հետաքրքիր և տպավորիչ օրվա խորհուրդը, թևավոր ցուլերի ու Հաղթանակի պատի վեհությունը կրկնապատկվեցին թանգարանում անցկացված բովանդակալից դաս- էքսկուրսիայով,
     որտեղ ծանոթացան հերոսամարտի մասնակիցների անձնական իրերին, գրառումներին, տեսան լուսանկարներ, որոնք խոսուն վկաներն են համահայկական հերոսամարտի:
     Ազգագրական բաժնի ճանաչողական մեծ արժեքն ու բազմազան տեղեկությունները ամփոփվեցին Մայիսյան հերոսամարտերի բաժնում, ուր փառահեղ հաղթանակների բերկրանքով լցվեցին բոլորը՝ դառնալով ներկայի արժեքները ապագային փոխանցող հայ ու քաղաքացի։

Էքսկուրսիան բովանդակալից էր ու ռազմահայրենասիրական
     դաստիարակությունը խթանող կարևորագույն քայլ:


     Քասախի թիվ երկու միջն.դպրոց

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2963 | 0 | 0
Facebook