Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Ու մի օր դու կդադարես ինչ-որ մեկի ներկան լինելուց, դու ուղղակի հիշողություն կդառնաս։

20:45, Пятница, 21 Сентября, 2018 года
Ու մի օր դու կդադարես ինչ-որ մեկի ներկան լինելուց, դու ուղղակի հիշողություն կդառնաս։
     Ու մի օր դու կդադարես ինչ-որ մեկի ներկան լինելուց, դու ուղղակի հիշողություն կդառնաս։
     Ժամանակի ընթացքում քո ձայնն ավելի կկոպտանա, դու կսկսես ուրիշ օծանելիք օգտագործել, ուրիշ սանրվածք կունենաս, ավելորդ քաշ, մեկ-երկու կնճիռ, թափվող, կամ ճերմակող մազեր։ Դու ուղղակի ուրիշ կլինես։ Նորից նույն համառն ու պայքարողը, բայց արդեն ուրիշ ճշմարտության համար։ Ուրիշ ժպիտով, ուրիշ քայլվածքով, ուրիշ լռությամբ. Օտար չէ, բայց ուրիշ, շա՜տ շատ ուրիշ։
     Ստացվում է, որ քո մասին հիշողությունը նույնպես գոյություն չունի։ Որովհետև դու այն չես, ինչ ՝էիր, ու հարց է, թե հետո ինչպիսին կլինես։ Միայն անունդ կմնա։ Իսկ մի օր էլ չի լինի քեզ հիշողը։ Արդյունքում անունդ էլ չի մնա։ Ոչ էլ կլինեն քո և նրա օրերը (միասին) Հետևաբար չկաս ո՛չ դու, ո՛չ էլ նա կա, իսկ եթե անգամ կաք, դուք մի օր վերջանալու եք։ Մենք բոլորս ենք մի օր վերջանալու։
    
     Արփի Գրիգորյան
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3061 | 0 | 0
Facebook