Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Հայաստանն այդ ես եմ, դու ես, նա է

17:31, Пятница, 21 Сентября, 2018 года
Հայաստանն այդ ես եմ, դու ես, նա է
     Հայաստանն այդ ես եմ, դու ես, նա է,
     Աշխարհում սփռված-ցրված ամեն մի հայն է,
     Հայաստանը մեր համահավաք կերպարն է:
     Հայաստանը չի լինի, թե չլինեմ ես,
     Թե չլինես դու, թե չլինի նա:
     Հայաստանը մենք ենք, միասին ենք…
     Մի շեղվեք «Գծից» -
     «Գծից» դուրս եկար, չկա Հայաստան-
     Կա լոկ հայերի խեղճ հավաքածու:
     Հայաստանը ես եմ, դու ես,
     Լսու՞մ ես, դու ես, նա է,
     Բոլորս ենք, միասին, միակամ:
     Հայաստանն աշխարհագրական տեղանուն չէ,
     Հայաստանը ոչ միայն Մասիսն է,
     Ոչ միայն Սևանն է, և նույնիսկ
     Ոչ միայն կորցրած Վանն է:
     Հայաստանն առաջին հերթին ՀԱՅՆ է,
     Թե չլինի հայը, չի լինի Հայաստանը…
     Կլինեն Վանը, Երևանը, Մասիսն ու Սևանը…
     Բայց չի լինի Հայաստանը, թե չլինի ՀԱՅԸ:
     Եկեք հայ մնանք, լսու՞մ եք, որ ունենանք
     Ե՚վպետություն, և՚դրոշ, և՚անուն,
     Որ հաստատ քայլերով աշխարհին մեր դեմքը
     Ցույց տանք և առաջ գնանք` առանց սարսափելու,
     Մեր երկիրը մեր հոգու մեջ է, մեր ավիշի, արյան,
     Հզոր է երկիրը, երբ հզոր է հոգին ու միակամ:
     Ու՞ր է Բաբելոնը, Ասորեստանը…
     Չկա բաբելացի կամ ասորեստանցի,
     Տարածքը կա,
     Բայց չկա ազգն ու պետությունը:
     Հասկացա՞ր:
     Հայաստանն այդ ես եմ, դու ես, նա է.
     Աշխարհում սփռված-ցրված ամեն մի հայն է`
     … Հայաստանում …
    
    
     Ֆրիդոն Միքայելյան
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3154 | 0 | 0
Facebook