Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

ՀՀ Վայոց ձոր և ՌԴ Արխանգելսի մարզերն այսօր հաստատեցին համատեղ գործողությունների ծրագիրը

18:35, Среда, 19 Сентября, 2018 года
ՀՀ Վայոց ձոր և ՌԴ Արխանգելսի մարզերն այսօր հաստատեցին համատեղ գործողությունների ծրագիրը
     Արխանգելսկը և Վայոց ձորը շարունակում են ամրապնդել գործարար և մշակութային կապերը։ Այսօր կողմերը Արխանգելսկ քաղաքում ստորագրեցին միջոցառումների իրականացման համատեղ ծրագիրը։ Փաստաթղթում տեղ են գտել հստակ քայլեր, որոնք ուղղված են մարզերի միջև ավելի վաղ ստորագրված համագործակցության համաձայնագրի իրականացմանը։
     Փաստաթուղթը ստորագրվեց ՌԴ Արխանգելսկի մարզպետ Իգոր Օրլովի և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի կողմից։
     Միջոցառմանը ներկա էին Արխանգելսկ մեկնած Վայոց ձորի պատվիրակության անդամները՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը, Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը, Արենիի համայնքապետ Հուսիկ Սահակյանը, Եղեգիսի համայնքապետ Արթուր Ստեփանյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը և գործարար աշխարհի ներկայացուցիչներ։
     Արխանգելսկի մարզպետ Ի. Օրլովը նշեց, որ Վայոց ձորի պատվիրակությունը շատ ճիշտ ժամանակ է ընտրել այցելության համար։ Այս օրերին Արխանգելսկում անցկացվում է Մարգարիտյան առևտրա-արդյունաբերական միջազգային տոնավաճառը։ Այս առումով հայկական կողմին հնարավորություն է ընձեռնվել ծանոթանալ Արխանգելսկի հսկայական տնտեսական և ստեղծարար ներուժի հետ։ Մարզպետ Ի. Օրլովը համոզմունք հայտնեց, որ տոնավաճառի ժամանակ հայկական կողմը կգտնի նոր ընկերներ և բիզնես գործընկերներ։
     «Շնորհակալություն եմ հայտնում Մարգարիտյան տոնավաճառին մասնակցելու հրավերի համար։ Սյստեղ նոր հնարավորություններ են բացվում գործարար կապերի հաստատման, ինչպես նաև արտաքին կապերի ստեղծման և ամրապնդման համար։ Ուզում եմ նշել, որ մեր բարեկամ մարզերի միջև հաստատված համագործակցության ոլորտներում տեղի են ունենում որակական փոփոխություններ։ Ես համոզված եմ, որ այս փաստաթղթի ստորագրումը կարևոր քայլ է, որի շնորհիվ նորանոր ծրագրերի իրագործման նոր ուղիներ են բացվում» , - իր խոսքում նշեց
     Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը։
     Ծրագրի համաձայն նախատեսվում է մարզերում հեռանկարային ներդրումային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, Հայաստանում և Արխանգելսկում առևտրային ներկայացուցչությունների բացում, համատեղ բիզնես առաքելությունների, առողջապահական, գիտական և կրթական ծրագրերի իրականացում, զբոսաշրջության ոլորտում գործակցություն, մշակութային և ուսանողական փոխանակման ծրագրերի իրագործում։
     «Այսօր համատեղ շատ ծրագրեր կան։ Մենք ուզում ենք, որ մեր երկու երկրների գործարարները ուղիղ կապի մեջ լինեն։ Համագործակցության ոլորտները սահմանափակումներ չունեն՝ գյուղատնտեսություն, փայտամշակման և քիմիական արդյունաբերություն և, իհարկե, զբոսաշրջություն, շինարարություն և մի շարք այլ ուղություններ» , -նշեց Արխանգելսկի մարզպետ Ի. Օրլովը
    
     ՀՀ Վայոց ձորի մարզպետարան
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3253 | 0 | 0
Facebook